ՀՀ բնապահպանության նախարարությունը և «Հայ լեռնագնացների ընկերություն- Հայաստան» կազմակերպությունը հուշագիր են ստորագրել
SOCIETYՀՀ Սյունիքի մարզի «Քարահունջ» պատմամշակութային համալիրում կնքվել է փոխհամագործակցության հուշագիր ՀՀ բնապահպանության նախարարության և «Հայ լեռնագնացների ընկերություն-Հայաստան» հասարակական կազմակերպության միջև: Հուշագիրը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և «Հայ լեռնագնացների ընկերություն-Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Գասպարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հուշագրի նպատակն է Հայաստանում զբոսաշրջության զարգացման և վերջինիս առնչվող բնապահպանական խնդիրների կարգավորման, զբոսաշրջային ենթակառուցվածքների նորոգման և պահպանման համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, ինչպես նաև տեղեկատվական վահանակների տեղադում իրենց կողմից:
Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են շարունակական համագործակցություն իրականացնել էկոտուրիստական, հեծանվային արահետների նորոգման աշխատանքներում (զբոսաշրջային երթուղիների գծանշում միջազգային չափանիշներին համապատասխան), հատուկ պահպանվող տարածքներում գծանշված երթուղիների մասին տեղեկատվության տեղադրման, երթուղիների և դրանց առնչվող ճշգրիտ ինֆորմացիան զբոսաշրջային ընկերությունների շրջանում տարածման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:



