Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Ձևով քրեական, բովանդակությամբ քաղաքական դատավարություն

INTERVIEW
Past.am-ի հյուրն է պատմաբան Գևորգ Յազճյանը
 
– Պարոն Յազճյան, արդեն սկսվել են Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա ծռերի դատավարությունները: Առաջին նիստերից ձեր տպավորություններն ինչպիսի՞ն են: Եվ, ընդհանրապես, կարելի՞ է կանխատեսել, թե դրանք ի՞նչ ընթացք կունենան:
 
– Ես ոչ մի կանխատեսում անել չեմ կարող: Այդ հարցի պատասխանը կարող են տալ միայն Բաղրամյան 26–ում: Ուրիշ ոչ ոք այդ մասին չգիտի. ո՛չ դատավորը գիտի, ո՛չ դատախազը գիտի: Եվ քանի որ Հայաստանում չկա արդար դատարան, չկա արդարադատություն, այդ իսկ պատճառով պետք է հարցնեք «դիվան բաշուն»: Որովհետև նա է պատվերներ իջեցնում դատարաններին:
 
– ժամանակին խոստացան, հատկապես` գլխավոր դատախազը, որ եթե ապստամբներն ինքնակամ հանձնվեն, ապա կստանան մեղմ պատիժ: Ի՞նչ եք կարծում` այդ խոստումն ուժի մեջ կմնա՞, թե ոչ:
 
– Իսկ ո՞վ է գլխավոր դատախազը. մի հատ շախմատի քար է: Կամ Հայաստանում շատ խոստումներ են տվել. ո՞րն են կատարել, որ դա կատարեն:
Հետո նորից եմ ասում` այս դեպքում ոչինչ էլ գլխավոր դատախազից կախված չէ: Պահի տակ հազար խոստում պետք է տային, ուրիշ ի՞նչ անեին: Որպեսզի նվազագույն վնասով հանգուցալուծեին խնդիրը:
 
– Իսկ այս դատավարությունը կունենա՞ քաղաքական բաղադրիչ:
 
– Այն ամբողջությամբ քաղաքական է: Քրեական դատավարություն չէ: Ճիշտ է, ձևով քրեական կլինի, բայց բովանդակությամբ ամբողջությամբ քաղաքական է, ըստ էության:
 
– Ժողովուրդը կհավաքվի՞ դատարանների առաջ, կկանգնի՞ ի պաշտպանություն մեղադրվողների:
 
– Հայաստանում ես չեմ տեսնում իր իրավունքներին տեր կանգնող ժողովրդի: Հայաստանում կա ընդամենը կենսազանգված: Եթե ժողովուրդ լիներ, ապա 5–10 հազար դրամով իր իրավունքները չէր վաճառի 4–5 տարվա համար:
 
– Ձեր այդ բնութագրումը բնորո՞շ է հայ էթնոսին ընդհանրապես:
 
– Որոշ չափով` այո: Որոշ չափով` ոչ:
Այո, որովհետև վերջին 600 և ավելի տարիներին, օտարների լծի տակ ապրելով, ստրկամտությունը նրա մեջ այնքան է զարգացել, որ արդեն սեփական իշխանությունների առաջ էլ է ստրուկի նման իրեն պահում: Անշուշտ, բոլոր մարդիկ իրար նման չեն: Բայց արդեն ստրկամտությունն ազգային հոգեբանության մաս է կազմում:
 
– Դրանից դուրս գալու ճանապարհ կա՞, դեղ կա՞, դարման կա՞:
 
– Դարմանն այն կլինի, եթե դրսից մեծ զանգվածներով հայերը ներգաղթեն Հայաստան: Բայց այնպիսի երկրներից, որտեղ իրենք քիչ թե շատ որպես քաղաքացիներ ձևավորվել են և տեր են կանգնում իրենց իրավունքներին: Կամ գոնե գիտեն, թե իրենց իրավունքները և իշխանությունների իրավունքները որտեղ են սկսվում և որտեղ են վերջանում:
 
Այդ դեպքում արդեն մեր երկրում էլ որոշ բան կփոխվի:
Երկրորդ տարբերակն էլ կա. եթե այս որակներն ունեցող մարդիկ գան իշխանության: ժողովուրդը կնայի ու կտեսնի, թե ինչ արժեքներով է ապրում իր քաղաքական վերնախավը, նա էլ կձգտի այդպիսին լինել: Սակայն բանն այն է, որ Հայաստանում կարծես թե այս տարբերակը բացառված է: Որովհետև կեղծ դեմոկրատիայի, այլևայլ միջոցներով իշխանության վերարտադրության պարագայում նման բան չի կարող լինել:
Դե, եթե այս երկու տարբերակները չեն լինում, և ամեն ինչ այսպես շարունակվում է, ապա մի բան մեզ կմնա` կկործանվենք. կպրծնենք–կգնանք:
 
– Այդպես «լավատեսորեն» եք տրամադրված:
 
– Ես իրատես եմ: Եվ հիմնվում եմ միմիայն տրամաբանության վրա:
 
– Իսկ Ձեր ասած դեպքում, ի՞նչ գործոնների հիման վրա տարբեր երկրներում ապրող մեր ազատամիտ հայրենակիցները կարող են գալ Հայաստանում ապրել: Ի՞նչը նրանց կձգի, միայն հայրենասիրությունը բավարա՞ր է:
 
– Պետք է որ բավարար լինի: Եթե իրենք անկեղծ են իրենց հայրենասիրության մեջ, ապա այստեղ պետք է գան որպես մահապարտ ֆիդայիներ: Ի վերջո այստեղ մեղր ու կաթ չի հոսում, և դրախտ չէ:
 
Գոհար Սարդարյան
EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026