Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Գիշերօթիկ դպրոցները կվերակազմակերպվեն այլընտրանքային խնամք իրականացնող տների

SOCIETY
Երեխաների իրավունքների լիակատար պաշտպանության, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման նպատակով Հայաստանում կներդրվի այլընտրանքային խնամքի ծառայություն, որի նպատակով շուրջօրյա՝ գիշերօթիկ, խնամքի հաստատությունները կվերակազմակերպվեն ավելի փոքր տների:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այլընտրանքային խնամքի ծառայությունը, ինչպիսի՞ բարեփոխումներ են լինելու և ե՞րբ ծրագիրը իրականություն կդառնա հարցերին պատասխանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Նազարյանը:
 
Ներկայում նախարարության համակարգում գոյություն ունի շուրջօրյա խնամք իրականացնող 12 հաստատություն՝ 6 մանկատուն, որից 3–ը մասնագիտացված մանկատուն՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար(այստեղ վերակազմակերպման խնդիր չկա) և 3–ը ընդհանուր տիպի: Մնացած 6–ը գիշերօթիկ խնամքի հաստատություններ են, որտեղ խնամք են ստանում անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Վերակազմակերպման ենթական չեն նաև Գավառի և Երևանի մանկատները, քանի որ ըստ Լենա Նազարյանի՝ երկիրը դեռևս դրա կարիքն ունի:
 
«Վերակազմակերպման է ենթակա Վանաձորի մանկատունը, որի փոխարեն կգործեն փոքրիկ տներ, որպեսզի մանկատան այդ մեծ հաստատությունների գաղափարը դուրս գա, և երեխաները հիմնականում ընտանեկան տիպի խնամք ստանան: Դրանք կլինեն այն երեխաները, որոնց հնարավոր չէ հետ ուղարկել կենսաբանական կամ ընդլայնված՝ հարազատների ընտանիք, կամ անհնար է հանձնել որդեգրման՝ խնամատար ընտանիք: Եթե այս այլընտրանքները չգործեն, միայն այդ դեպքում է նախատեսվում երեխաներին այդ տներ տեղափոխել:
 
Այսօր խնամվողների մոտավորապես 17%–ը միայն կարող է կենսաբանական ընտանիք գնալ, մյուսները այլընտրանքային խնամքի կգնան: Իսկ նրանց, որոնց հնարավոր չի լինի տեղավորել այլ ընտանիքներ, կմնան այդ փոքր տներում»,– ասաց Լենա Նազարյանը:
Նախարարության գնահատման արդյունքում ենթադրվում է, որ Վանաձորում երկու փոքր տուն կլինի, որտեղ կխնամվեն առնվազն 2 տասնյակ երեխա: Տները կլինեն ուրիշ վայրում, իսկ մանկատան շենքը կամ կլուծարվի կամ սոցիալական բնակարանային ֆոնդի մեջ կմտնի: Խնամքի նոր տները կամ կկառուցվեն կամ կգնվեն: Հնարավոր է դրանք լինեն 3–4 սենյականոց բնակարաններ:
«Ամբողջ հանրապետությունում ունենք երեխաների խնամքի և պաշտպանության 6 գիշերօթիկ հաստատություն: Դրանք բոլորը վերակազմակերպվելու են այլընտրանքային ծառայություններ տրամադրող հաստատությունների՝ միայն ցերեկային բաղադրիչով: Գիշերը երեխան մնալու է կամ կենսաբանական ընտանիքում, կամ խնամատարի, կամ խնամակալի տանը, բայց ոչ՝ հաստատությունում»,– նշեց մեր զրուցակիցը:
 
Նազարյանի խոսքով՝ կառավարության որոշումներն արդեն պատրաստ են, և երբ այս մասին որոշումը դրվի շրջանառության մեջ, նախատեսվում է շատ կարճ ժամկետներում ներկայացնել այն կառավարությանը և հաստատվելուց հետո 12–ամսյա ժամկետում վերակազմակերպման գործընթացը հասցնել ավարտին:
Հարցին, թե այս ծրագրի իրականացման հետ կապված ի՞նչ խոչընդոտներ կան՝ Լենա Նազարյանը պատասխանում է, որ խոչընդոտը գործընթացն է, և իրենք կոչված են այն հաղթահարելու:
 
Դիտարկմանը, թե վերակազմակերպման ընթացքում ինչպե՞ս է կատարվելու մասնագետների վերաբաշխումը և արդյո՞ք հնարավոր է, որ որոշ մասնագետներ անաշխատանք մնան, նախարարության աշխատակիցը պատասխանեց, որ մասնագետներն իրենց աշխատանքը չեն կորցնի:
 
«Այստեղ կլինի համագործակցություն զբաղվածության գործակալությունների հետ, որպեսզի աշխատանք ունեցող անձինք անգործ չմնան: Հույս ունենք, որ հնարավոր կլինի տեղավորել: Համենայն դեպս վերակազմակերպման փորձ մենք ունենք: Դեռևս 2008 թ. Կրթության և գիտության նախարարության կողմից համակարգ եկան գիշերօթիկ խնամքի հաստատությունները, որոնք մինչ այդ կոչվում էին առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, որբ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հատուկ դպրոցներ: Սրանք դարձան գիշերօթիկ խնամքի հաստատություններ և այն ժամանակ ոչ մի աշխատող չկորցրեց իր աշխատանքը, բոլորին կարողացանք պահել»,– ասաց նա:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
 
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League