Վիրտուալ պտույտ մը զբոսաշրջության ոլորտի ֆալշերի մասին
SOCIETYՉնայած ողջ երկրի քաղաքական էլիտան տուրիզմի զարգացման խթանմամբ է զբաղված, նույնիսկ մեկ–երկու օրում կարողացանք Երևան – «Զվարթնոց» օդանավակայան երթուղի գործարկել, որտեղ կաշխատեն սափրված, կոշիկներով ու բարեկիրթ արտաքինով վարորդներ, բայց վիրտուալ տիրույթում կատարած ցանկացած մեկ թեթև պտույտը բավական է հասկանալու, թե ինչքան խայտաբղետ տեղեկություններ կան թե՛ դեպի Հայաստան և թե՛ Հայաստանից դուրս ճանապարհորդողների համար:
Թեև հեռու ենք այն մտքից, որ այլ երկրների մասին վիրտուալ տեղեկությունները 100%–անոց ճշմարտություն են, բայց ամենալավը երևալու և սեփական երկրի հանդեպ որևէ բացասական արտահայտություն չլսելու ձգտումը ստիպում է անդրադառնալ բոլոր այն թերություններին, որ հնարավորինս նվազեցնենք ինչ–որ մեկի, ինչ–որ տեղ «դե ճիշտ են ասում էլի, որ երկիրը երկիր չի, հլը Վրաստանին նայեք»… ասելու հնարավորությունը:
Ամառային այս շրջանում, երբ բոլորի մտքում մի տեղ մեկնելու ցանկությունն իրեն «աջ ու ձախ է խփում», առաջին հարցն այն է, թե նախապես պլանավորած գումարով որտեղ հնարավոր կլինի անցկացնել ամառային հանգիստը: Չնայած շատերի ամառանոցային երազանքները սկսվում են ԱՄՆ–ից ու հետո գրպանի պարունակության բերումով ստիպված ավարտվում ասենք հարևանի տատիկի գյուղում մի քանի օր անցկացնելով, ուստի ամեն տարի ամռանը կրկին սկսում ենք համացանցում որոնել, թե այս տարի որտեղ չկարողացանք անցկացնել մեր ամառային հանգիստը:
Այդ վիրտուալ պտույտի արդյունքում սակայն բացահայտեցինք, որ այս թեժ շրջանում «Պոբեդա» ավիաընկերության առաջարկած 10000 դրամանոց տոմսով հնարավոր չէ Գյումրիից Մոսկվա թռչել: Դրա փոխարեն նույն ընկերությանը հարկավոր է մոտ 45000 դրամից մինչև 72000 դրամ գումար վճարել: Ամենահետաքրքիրն այն էր, որ երկկողմանի ավիատոմսի գները պարզելու ժամանակ դա հասկացանք:
Պարզվում է, որ այդ դեպքում որևէ լումա չի զիջվում կամ զեղչվում: Փոխարենը նախ ֆիքսվում է տվյալ քաղաք մեկնելու, հետո այնտեղից վերադառնալու ավիատոմսերի գները և դրանք պարզ մաթեմատիկական գործողությամբ իրար գումարվում: Թե ինչու է այդպես, չկարողացանք պարզել, քանի որ ավիաընկերության մեր ձեռքի տակ եղած հեռախոսահամարն անընդհատ զբաղվածի ազդանշան էր տալիս: Այս մութ կետերը պարզելու դեպքում խոստանում ենք տեղեկացնել: Իսկ հիմա՝ այսքանը:
Արմինե Գրիգորյան
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



