Վրաերթեր Երեւանում եւ Վաղարշապատում. տուժել են երեք կանայք, 3-ամյա տղա եւ 2-ամյա աղջնակ
SOCIETYՀունիսի 14-ին, ժամը 15.20-ին, Երեւանի Արցախի պողոտայի եւ Ռոստովյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 14-ին, ժամը 11.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բաբաջանյան եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացուհու եւ 3-ամյա տղայի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 14-ին, ժամը 9.10-ի սահմաններում, «Նիսսան Իքս Տրաիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Կամո-Շահումյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու եւ 2-ամյա աղջկա ու նույն ավտոմեքենայով վերջիններիս մարմնական վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



