Ադրիանա Լիման պատմել է իր գեղեցկության գաղտնիքների մասին
VIDEO1in.am-ը գրում է.
Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Decadence от Marc Jacobs բույրի գովզդային դեմք, բրազիլուհի Ադրիանա Լիման չի հոգնում երկրպագուներով հիանալուց, և նրա դեմքից չի պակասում երջանիկ ժպիտը։ Սակայն միայն նրա ընտանիքին է հայտնի, որ այդ ամենը ոչ միայն բրազիլական բնության խոշոր նվերն է, այլև իր վրա ամենօրյա աշխատանքի արդյունք։
Լիման պատմել է, որ սովորաբար արթնանում է առավոտյան ժամը 7-ին, լոգանք է ընդունում, մի քիչ կրեմ է քսում երեսին, իսկ շրթներին՝ բալզամ։ Նրա գեղեցիկ մաշկի հարցում կարևոր է ոչ միայն խնամքը, այլև նախաճաշը։ Լիման նշել է, որ սիրում է բրինձ, ձվի սպիտակուց, մրգեր, իսկ առավոտյան սուրճն անփոխարինելի է:
«Նախաճաշելուց հետո ես զբաղվում եմ երեխաներով, իսկ հետո գնում եմ բռնցքամարտի դահլիճ։ Ես առաջին անգամ բռնցքամարտի մասին լսել եմ իմ մոր ընկերուհուց, երբ ես վեց տարեկան էի։ Ես հիշում եմ, որ նա ինձ ցուցադրում էր բռնցքամարտի ձեռնոցները։ Ինձ թվաց, թե չկա դրանից ավելի հզոր բան։ Ես երջանիկ եմ, որ գնալով ավելի շատ կանայք են նախընտրում այդ մարզաձևը՝ չնայած նրան, որ շատերն այն համարում են ագրեսիվ»,- ասել է նա։










