ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հերթական վճիռն է կայացվել. Քաղաքացուն կառավարությունը կվճարի 3600 եվրո
INTERNATIONAL NEWSՄարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է «Գևորգ Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի կառավարությանը տուժածին փոխհատուցել 3 հազար 6 հարյոուր եվրո գումար:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու գանգատը ՄԻԵԴ ներկայացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նշենք, որ սա սեփականության իրավունքի վեճ է. 2003թ.-ից Գեւորգ Դնգիկյանը փորձում էր տիրանալ իր պապական տանը: Հայաստանյան ատյաններում հաջողության չհասնելով նա դիմել էր ՄԻԵԴ:
ՄԻԵԴ-ն այսօր վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
4
Unisport – Armenian Futsal Cup holder
5
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank



