Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Աֆղան Մուխթարլիին
INTERNATIONAL NEWSԵվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել մայիսի 29-ին Վրաստանում առեւանգված ու Ադրբեջան տեղափոխված Աֆղան Մուխթարլիին ու չեղարկել նրա նկատմամբ բոլոր մեղադրանքները։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն լրագրողների ու իրավապաշտպանների քրեական հետապնդումն ու բանտարկությունները, անհապաղ ազատեն բոլոր քաղաքական բանտարկյալներին ու ապահովեն արդարացի դատավարության նորմերի պահպանումը։
Խորհրդարանը կոչ է անում Վրաստանի իշխանություններին մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ Մուխթարլիի անհետացման փաստով ու ցրել «կասկածները դրանում Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների մասնակցության մասին»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



