Բիզնեսի համար լավագույն եվրոպական երկրների ցուցակում ՀՀ-ն 39-րդն է. European Chamber
INTERNATIONAL NEWS«Եվրոպական պալատ»-ը (European Chamber) հրապարակել է 2017 թվականին գործարարության համար լավագույն եվրոպական երկրների ցուցակը, որում Հայաստանը 46 երկրի շարքում զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը: «Եվրոպական պալատ»-ը գործարար միջավայրի տեսանկյունից երկրները գնահատում է 0-100-ն ընկած բալերի միջակայքում, որտեղ 0-ն համարվում է ամենավատ ցուցանիշը, իսկ 100-ը՝ ամենալավը: Ուսումնասիրությունն իրականացվում է՝ հիմնվելով Համաշխարհային բանկի և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ինդեքսների վրա:
Գործարար միջավայր ապահովող լավագույն եվրոպական երկրների եռյակում են հայտնվել Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան:
Հայաստանի հարևան Վրաստանը 18-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 37-րդ, Ադրբեջանը՝ 45-րդ: Ցուցակը եզրափակում են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Ուկրաինան:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



