Չելյաբինսկում Հայաստանի քաղաքացուց խլել են 2,5 մլն ռուբլով ճամպրուկը
INTERNATIONAL NEWSՀայաստանի քաղաքացին ՌԴ ոստիկանությանը հայտնել է իր վրա հարձակվելու եւ ճամպրուկը գողանալու մասին։Նրա խոսքով՝ դրանում եղել են 25 հազար դոլար, մեկ միլիոն ռուբլի եւ ոսկյա զարդեր։ Ընդհանուր առմամբ այդ ամենը 2,5 մլն ռուբլի է գնահատվում, հաղորդում է Lentachel-ը։
ՆԳՆ գլխավոր վարչությունում դեռ չեն մեկնաբանել միջադեպը, սակայն փաստը հաստատել են։ Գործը հետաքննելու նպատակով օպերատիվ քննչական խումբ է ստեղծվել։
«Ոստիկանության աշխատակիցների գործողությունները ՆԳՆ մարզային ղեկավարության հատուկ վերահսկողության ներքո են գտնվում», – ասվել է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում։
74.ru-ն գրում է, որ ավազակները երկուսն են եղել եւ ազգությամբ հայ ձեռներեցին ատրճանակով են սպառնացել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



