Օձի խայթոցից թունավորված 7-ամյա Արմանի վիճակը բարելավվում է
SOCIETYԿապանի շրջանային հիվանդանոցից օձի խայթոցի թունավորումով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական վերակենդանացման և թունաբանական կլինիկա տեղափոխված 7-ամյա Արման Գևորգյանի վիճակը բարելավվում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից:
Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը նշել է, որ տղան թեև Կապանի շրջանային հիվանդանոցում հակաթույն է ստացել, այնուամենայնիվ բարդություններով պայմանավորված տեղափոխվել է համալսարանական հիվանդանոց:
Բժշկի խոսքով՝ տղան ստանում է համապատասխան բուժում, այտուցներն աստիճանաբար իջնում են, երեխան ավելի ակտիվ է դառնում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



