Կառավարությունը պահուստային ֆոնդից Խաղողագործության և գինեգործության հիմնադրամին հատկացրեց 144 մլն դրամ
ECONOMICSՀայաստանի կառավարությունը ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամին հատկացրեց 144 մլն դրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ միջոցները հատկացվելու են կառավարության պահուստային ֆոնդից: «2017 թվականի համար հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված է շուրջ 252 մլն 281 հազար դրամի ծրագիր, որից հիմնադրամին արդեն հատկացվել է 108 մլն 250 հազար դրամը։ Ամբողջ տարվա ծրագրերը իրականացնելու համար հիմնադրամին պետք է հատկացվի 144 մլն դրամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:
Իգնատի Առաքելյանի խոսքով, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցների համալրումը հնարավորություն կստեղծի իրականացնել մի շարք անհետաձգելի միջոցառումներ և ծրագրեր՝ ուղղված ոլորտի կայունությանը և զարգացմանը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



