Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Տիգրան Մուկուչյանը ծայրահեղացված է համարում ընտրությունների միայն վատ կողմերը տեսնելը

POLITICS

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ընտրությունների արդյունքները դիտարկելիս հորդորում է չկենտրոնանալ միայն բացասական երեւույթների վրա՝ անտեսելով ձեռքբերումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին նա հայտարարեց Եվրոպական խորհրդի կազմակերպած «Ընտրական զարգացումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ:
«Ընտրական օրենսգրքի ընդունումը Հայաստանում, ըստ էության, ընտրական նոր մշակույթի մեկնարկ էր, որովհետեւ օրենսգրքի ընդունումից հետո շատ կարճ ժամկետներում մինչեւ տարեվերջ երկու անգամ կարեւորագույն  հարցերի հետ կապված փոփոխություններ եղան:   Առաջին անգամ խիստ կարեւորագույն հարցերի վերաբերյալ եղան կոնսենսուսային լուծումներ, այնպիսի հարցեր, որոնք շատ միջազգային ստանդարտների համատեքստում, խոսքը ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման մասին է, ինչը միանշանակ աշխատանքի նոր ոճ էր, նոր մոտեցում»,-շեշտեց նա: 
Տիգրան Մուկուչյանը հատկանշական համարեց նաեւ քաղհասարակության ներգրավումը, որը նրա խոսքով՝ մեծապես նպաստեց ԸՕ-ում ամրագրված իրավակարգավորումներին:

«Առաջին կարեւորագույն հանգամանքը, որ կցանկանայի նշել,  ԸՕ-ում ամրագրված լայն թափանցիկությունն ապահովող իրավանորմերն էին, որովհետեւ եթե մենք ընդհանուր դիտարկում ենք օրենսգրքի կանոնակարգումները, փաստորեն, ամրագրվել էին այնպիսի դրույթներ, ինչպիսիք են ցուցակների ներբեռնումը, քվեարկությունից հետո ներկա գտնվող անձանց տեղեկատվության տրամադրումը մասնակիցների վերաբերյալ, քվեարկության ողջ  գործընթացի տեսալուսանկարահանման անսահմանափակ հնարավորությունը և այլն»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Տիգրան Մուկուչյանի դիտարկմամբ՝ աշխարհում դժվար թե գտնվի մեկ այլ Ընտրական օրենսգիրք, որտեղ այս ամենը մեկտեղված լինի: Նա ընդգծեց, որ գործընթացների ապահովումն անհնարին կլիներ առանց միջազգային հանրության  աջակցության:

«Իր բոլոր թերություններով հանդերձ՝ չի կարելի չնկատել, որ էական առաջընթաց գրանցվեց: Հետընտրական շրջանի հանրային ընկալումը ասվածի փայլուն վկայությունն էր: Մեկ բան համոզված կարող եմ ասել, որ  ընտրությունները լրջագույն քայլ արձանագրեցին մեր ընտրական իրավահարաբերությունների զարգացման պատմության մեջ:  Իհարկե, սա չի նշանակում, որ երբեւէ կարելի է որեւէ աշխատանք համարել կատարյալ, միշտ էլ այդ հարաբերությունները ենթակա են զարգացման, փոփոխության: Հենց այս ընտրություններում գրանցած արդյունքների հիմքով առաջիկայում պետք է մտածենք նոր լուծումների մասին:
ԿԸՀ նախագահը կոչ արեց յուրաքանչյուր պարագայում տեսակետներ հնչեցնելիս առաջնորդվել ազնիվ ու անկեղծ լինելու սկզբունքով:

«Պետք չէ գույները խտացնել, տեսնել միայն վատը նույնիսկ այնտեղ, որտեղ նկատելի չէ, շեշտադրումներ անել դրանց վրա, 1 տոկոս խափանումների վրա՝ այն պարագայում, երբ 4000 տեխնիկական սարքավորումներ, որոնք  ստացվել էին ընտրություններից 10-12 օր առաջ, գործարկվեցին առանց փորձարկման: Կարծում եմ՝ սա ծայրահեղացված մոտեցում է: Իհարկե, որևէ մեկը չի ասում, որ չպետք է քննադատել և մատնանշել թերությունները, բայց միաժամանակ, կարծում եմ, պետք է ճիշտ գնահատականի արժանանա արված աշխատանքը»,- եզրափակեց  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris