Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Թերեզե Վեբերի թղթե ստեղծագործությունները ներկայացվեցին հայ արվեստասերներին

CULTURE

 Շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի «Թուղթ-ձեռք և ոգի. պատումներ արվեստում» խորագրով  անհատական ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ հունիսի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Մինչ ցուցահանդեսի բացումը միջոցառման մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Թերեզե Վեբերը և ցուցահանդեսի կազմակերպիչները:

«Այստեղ ներկայացված են ստեղծագործական կյանքիս տարբեր փուլերում արված գործեր, ուստի դրանց տեխնիկաները տարբեր են: Ինձ համար հատկապես շատ հետաքրքիր էր աշխատել չինական տեխնոլոգիայով պատրաստված թղթի հումքի հետ, որը հնարավորություն է տալիս արվեստի գեղեցիկ գործեր ստանալ»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց արվեստագետը:

Վեբերի խոսքով` ինքն առաջին անգամ երկու տարի առաջ է եղել Հայաստանում, և ցուցահանդեսում ներկայացված գործերում արտացոլվել են ինչպես այլ երկրների, այնպես էլ Հայաստանի մշակույթից իր ստացած անմոռաց տպավորությունները:

Նա ընդգծեց, որ երկար ժամանակ է անցկացրել Հայաստանի ազգային պատկերասրահում ու շատ բան վերցրել տեղի նկարիչների ստեղծագործություններից:

Ցուցահանդեսում կարելի էր տեսնել վառ, լուսավոր գույներով ու հետաքրքիր մեկնաբանությամբ լուսանկարներ, գծանկարներ, որոնք թղթի հումքով էին արված:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանն ասաց, որ Հայաստանի անկախությունից հետո առաջին անգամ են մեր երկրում ներկայացնում շվեյցարական արվեստի դաշտում գործող, թղթարվեստում մեծ տեղ ունեցող արվեստագետի յուրօրինակ աշխատանքները, և դա իրենց համար մեծ պատիվ է:

«Վեբերը հրատարակել է տարբեր պատկերագրքեր, որոնց միջոցով կարելի է հստակ պատկերացում կազմել թղթի ստեղծման, դրա ճիշտ գործածության մասին: Իսկ այս ցուցահանդեսը հայ արվեստասերներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ժամանակակից շվեյցարական գեղագիտությանը»,-շեշտեց նա:

Թերեզե Վեբերի ընդգրկուն պատկերագրքի հրատարակիչ Միխայել Վինանդը նշեց, որ մեծ ոգևորությամբ է հրատարակել գիրքը, քանի որ դրանում գեղագիտորեն համադրված են Արևմուտքն ու Արևելքը, հետաքրքիր լուծումներով ներկայացված են տարբեր մշակույթներից հեղինակի ստացած տպավորությունները: Նա ասաց, որ հատկապես զարմանալի է ու հիանալի, որ գործերը ոչ թե թղթի վրա են, այլ թղթի հետ:

Ավելի քան հիսուն աշխատանք ընդգրկող համապարփակ ցուցադրությունը ներկայացնում է Թերեզ Վեբերի գործունեության վերջին քսան տարիների համալիր համայնապատկերը`դիտողին ծանոթացնելով Վեբերի գեղարվեստական և տեխնիկական մոտեցումների տարաբնույթ փոխակերպումներին:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 15-ը: Այն իրականանում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության աջակցությամբ:

Թերեզե Վեբերը թղթարվեստի  նշանավոր ներկայացուցիչներից է: 1980-ականների սկզբին նկարիչը բացահայտում է թուղթը, որպես ստեղծագործական գործունեության հիմնանյութ և այդ պահից սկսած, լուսանկարի ու գծանկարի հետ համադրելով, ստեղծում արտահայտիչ ու նորարարական պատկերալեզու: Դեպի Հեռավոր Արևելք, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիա կատարած հետազոտական ուղևորությունները, ինչպես նաև ասիական ավանդական եղանակով թղթի պատրաստման գործընթացների ուսումնասիրությունը, ոգեշնչում են արվեստագետին և նրա ստեղծագործության հիմք դառնում:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns