Ծխելու դեմ ծրագիրը ներկայացվելու է հոկտեմբերին. Ալթունյան
SOCIETYՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերից մշակելու է ծխելու դեմ պայքարի ծրագիրը և աշխատանքը նախատեսում է ավարտել մեկ ամսվա ընթացքում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ ավելացնելով, որ ծրագրի կարևոր կետերից մեկը կդառնա հասարակական վայրերում ծխելու արգելքը: Նախարարի խոսքով, հասարակական կազմակերպությունների գնահատականներով՝ Հայաստանի բնակիչների 80 տոկոսը հանդես են գալիս ծխելու դեմ խիստ միջոցառումների օգտին, 20 տոկոսը՝ դեմ: «Տուգանքներն ինչպիսին կլինեն՝ ես չեմ դատողը: Այն պետք է հաշվարկեն տնտեսագետները, իրավաբանները և հոգեբանները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ալթունյանը:
Միաժամանակ, նախարարը նշեց, որ երբ ինքը հրաժարվել է ծխելուց, արգելել է նաև ենթականերին։ Նախարարը հավելեց, որ ժամանակին ինքը նույնպես ծխել է, այդ պատճառով մյուսներին չէր արգելում ծխել գրասենյակում: «Այդ պատճառով ես հրաժարվեցի ծխելուց, իսկ հետո մենք դարձանք չծխող գրասենյակ»,- ասաց Ալթունյանը։



