Yerevan, 25.September.2026,
00
:
00
BREAKING


Կարեն Կարապետյանի չհաջողելու պատճառը

POLITICS

Լraber.info-ն գրում է.

Վերջին շրջանում շատ է խոսվում Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հակադրության մասին: Այդ խոսակցություններն այնքան ինտենսիվ էին, որ թե Սարգսյանը, թե Կարապետյանը առանձին անդրադարձան դրանց: Սարգսյանը հակադրության մասին խոսակցությունները բարդեց երրորդ կողմի վրա, իսկ Կարապետյանն էլ նշեց, որ հրաժարական տալու ցանկություն չի ունեցել:

Այս հակադրության մասին խոսակցությունները զարգանում են վարչապետ Կարապետյանի գործունեությունում որևէ էական հաջողություն չգրանցելու ֆոնին: Կարապետյանի վարկանիշը բարձր է, նրա հանդեպ հանրային ընկալումը համեմատության մեջ բավական դրական, տեսանելի է նրա աշխատանքի ինտենսիվությունը, բայց Հայաստանի տնտեսության համար այդպես էլ շոշափելի արդյունքներ չեն գրանցվում: Որո՞նք են այս ամենի պատճառները:

* Նախ՝ Սարգսյան-Կարապետյան հակադրություն ուղիղ և անձնական իմաստով չկա: Չկա, որովհետև կողմերից մեկը ՝ Կարապետյանը առանձին քաղաքական սուբյեկտ չէ: Նա վարչապետ նշանակվեց ապրիլ-հուլիսյան ծանր դեպքերից հետո, երբ Հայաստանի վրա ռուսական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ճնշումն ահռելի էր: Պարզ չէ, Սարգսյանն ինքը ընտրեց Կարապետյանին, հասկանալով, որ նրա վարչապետ լինելու դեպքում ռուսական կողմը կթուլացնի ճնշումները, թե ռուսական կողմի նախաձեռնությամբ է Կարապետյանը վարչապետ նշանակվել: Պարզ է մի բան ՝ հայ-ռուսական հարաբերություններում նախորդ տարիներից կար ակնհայտ լարվածություն ու նախորդ տարի այդ լարվածությունը հասավ գագաթնակետի: Դրա պատճառներից հիմնականը սահմանադրական փոփոխություններն էին, որոնք ուղղակիորեն վնասում էին տարածաշրջանում ռուսական շահերին: Ռուսական քաղաքականությունը սովորել է իր ազդեցության գոտիներում աշխատել մեկ հոգու հետ: Սահմանադրական փոփոխություններով, հատկապես 2018 թ.ից հետո, երբ նախագահի ինստիտուտը գործառութային առումով կորցնի իր կարևորությունը, Հայաստանի կառավարման քաղաքական պատասխանատվության ողջ բեռը ստանձնելու է Ազգային ժողովը ՝ կոլեգիալ մարմին ու դժվար է լինելու գտնել այն մի հոգուն, որի հետ հյուսիսային դաշնակիցները ավանդաբար սովոր էին աշխատել: Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի վրա ռուսական ճնշումների արդյունքում մենք ունեցանք մի իրավիճակ, երբ կողմերը հարաբերությունների գործող ֆորմատը վերանայելու կարիք ունեցան ու նոր կոմպրոմիսի հասան ՝ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու տեսքով: Կարապետյանը վերը թվարկվածի կոնտեքստում դադարում է անկախ քաղաքական սուբյեկտ լինելուց ՝ նա կոմպրոմիսային տարբերակ է, մի կողմից հայկական, մյուս կողմից ռուսական շահերի միջև: Եվ շահերից ու այդ շահերը առաջ տանողներից որն ավելի ուժեղ գտնվեց, այդպես էլ կորոշվի Կարապետյանի հաջողելու հարցն ու քաղաքական ապագան:

* Ռուսական արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին աչքի է ընկնում անհեռանկարային, ռազմավարական հաջորդականությունից զուրկ գործողություններով: Անկախ գործողության վայրից, ռուսական կողմի մոտ հաջողում է միայն առաջին քայլը, առաջին ռեակցիան: Այդպես եղավ ուկրաինական ճգնաժամի դեպքում, երբ Ղրիմի միացումից հետո, ըստ էության, ռուսական կողմի թե քաղաքական, թե ռազմական գործիքակազմը սպառվեց ու նրանք կտրուկ արգելակեցին ՝ ճգնաժամը ակտիվ փուլից տեղափոխելով լճացման: Նույն իրավիճակն էր նաև Սիրիայում, որտեղ ռուսական քաղաքական ու ռազմական ուժը կտրուկ ու շռնդալից մուտք գործեց, բայց հետագայում չունենալով որևէ հեռանկարային կամ պահեստային պլան, կրկին արգելակեց: Նույն իրավիճակն է նաև Կարապետյանի դեպքում: Նա նշանակվեց վարչապետ, բավական ծավալուն խոստումներ տվեց, խոսեց ռուսական ու ռուսահայկական շրջանակներից խոշոր ներդրումներ բերելու մասին, բայց ռուսական արտաքին քաղաքական կուրսի փնթիության պատճառով, Կարապետյանի այդ խոստումները դեռևս որևէ էական գործողության չեն վերածվել:


* Կարապետյանը՝ որպես հաջողակ կորպորատիվ մենեջեր, նաև տնտեսագետ, շատ լավ գիտակցում է, որ առանց խոշոր ներդրումների ու առանց այսպես ասած «քեշ» փողի, որը բնականաբար տրվում է քաղաքական երաշխիքների դիմաց, հնարավոր չէ Հայաստանում կտրուկ փոփոխություններ իրականացնել: Պետական ապարատում օպտիմալացումը, կառավարության աշխատանքի թափանցիկությունը, կառավարությունը նեղ մասնագիտական որակներով աչքի ընկնող կադրերով համալրելը, իհարկե դրական ու կարևոր քայլեր են: Բայց բավարար չեն կտրուկ ու էական փոփոխությունների համար: Կարապետյանի մոսկովյան այցերը մնացին անարդյյունք, Ռուսաստանի հայ գործարարներից ներդրումային ակումբ ստեղծելու նախաձեռնությունները ևս օդի մեջ կախված են մնացել:Հենց այս իրավիճակով էլ պայմանավորված, հնչեցված բարձրագոչ խոստումների ու կտրուկ փոփոխությունների տեղը լրացնելու համար էլ մենք ամեն օր տեսնում ենք տարբեր ոլորտների կապակցությամբ հնչող հանձնարարականներ, «չսթիկի ու թրաշի» մասին արտահայտություններ, որոնք բացի այսրոպեական հանրային վարկանիշից ու մեդիաէֆեկտից, որևէ այլ արդյունք չեն տալիս:

Ամփոփելով. Սարգսյան-Կարապետյան չարչարկվող հակադրության թեման, որն իրականում հայ-ռուսական հարաբերություններում առկա հակադրության արտաքին դրսևորումն է, կարող է հանգուցալուծվել, երբ հակադրության կողմերից մեկը էական առավելություն ստանա մյուսի հանդեպ: Երբ Հայաստանը գտնի ներդրումների ու փոփոխությունների այլ ռեսուրս, կամ էլ երբ ռուսական կողմն ի վերջո առաջին քայլից հետո կատարի երկրորդ, երրորդ քայլերը ու Կարապետյանին ապահովի արագ ու կանխիկ ներդրումներով: Երկու հեռանկարն էլ այժմ մշուշոտ են: Ու Կարապետյանի չհաջողելու վերը թվարկված պատճառները կապված են հենց այս անփոփոխ իրավիճակի հետ:

Չկասկածելով վարչապետի գործունեության ազնիվ մղումներին, ամեն դեպքում պիտի հստակեցնել, որ Կարապետյանը, ինչպես ինքն էր իրեն սկզբում դիրքավորում որպես պարզապես տեխնոկրատ մենեջեր, ով քաղաքական խաղերին չի մասնակցում (չնայած վերջին ամիսներին, մասնավորապես ՀՀԿ քարոզարշավի ղեկը ստանձնելու ժամանակ որոշակիորեն ըմբռնել ու հասկացել է հայաստանյան քաղաքական կուլիսների տրամաբանությունը), այդպես էլ տեխնոկրատական լուծումներից հեռու չի գնացել, չընդունելով, որ Հայաստանում փոփոխությունների խնդիրը առավելապես քաղաքական է, հաճախ արտաքին քաղաքական, քան տնտեսական:

Լևոն Մարգարյան

Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board