Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Պյոտր Սվիտալսկին հորդորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դարձնել հանրային վստահություն վայելող կառույց

SOCIETY

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին չի համարում ապրիլի 2-ին Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքները կատարյալ, սակայն վստահ է՝ սա դեռ ճանապարհի կեսն է, եւ շատ անելիքներ կան: Նա այս մասին ասաց Եվրոպական խորհրդի կազմակերպած «Ընտրական զարգացումները Հայաստանում» թեմայով կայացած քննարկման ժամանակ:

«ԵՄ-ն արդեն իսկ արտահայտել է իր նախնական տեսակետը Հայաստանում կայացած վերջին ընտրությունների վերաբերյալ, սակայն եվրոպական կառույցների վերջնական զեկույցին ենք սպասում, եւ դրանից հետո միգուցե նաեւ լրացուցիչ կարծիքներ հրապարակենք: Կարեւոր է սկսել քննարկումները, ներկայացնել փորձը, քաղած դասերը եւ նախանշել հետագա անելիքները: Ինձ թվում է՝ այստեղ գտնվողներից ոչ մեկը չի կարող ասել, որ ընտրությունները ճանապարհի ավարտը եղան, որ Հայաստանը հասել է այն նպատակին, որին ձգտում է, այսինքն՝ ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ պահանջվեց  25 տարի այդ նպատակի ուղղությամբ շարժվելու համար:

«Գիտեմ՝ ինչ արտաքին եւ ներքին գործոններ են ձևավորել այս ճանապարհը: Ի համեմատ մյուս հետխորհրդային երկրների՝ կարելի է ասել, որ այստեղ իրավիճակը դրական է: Կարծում եմ, որ այս վերջին ընտրությունները ջրբաժան են լինելու, և արդեն հաջորդ ընտրություններին, որոնք հեռու են, եւ որոնց ժամանակ ես միգուցե այստեղ չլինեմ,  ավելի գոհացնող արդյունքներ կգրանցվեն»,-նշեց նա:

Պյոտր Սվիտալսկին շեշտեց, որ Հայաստանում առանձնակի ուշադրության են արժանի ընտրատեղամասերից դուրս տեղի ունեցող գործընթացները:
«ԵՄ նախնական զեկույցում նշվել է, որ եղել են ընտրությունն ուղղորդելու, ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքեր: Բուժհաստատություններից մեկում հիվանդների փոխարեն քվեարկել էին բժիշկները: Սրանք անընդունելի երևույթներ են, որոնք պետք է վերացվեն: Հայերը կարիք ունեն խորը ժողովրդավարության, եւ Հայաստանում աշխատելու երկու տարիներին ես հասկացել եմ, որ հայերը գենետիկորեն ազատություն են ուզում, քաջ են այդ պայքարում»,- նշեց նա:
Հայաստանին ուղղված իր ուղերձում նա կոչ արեց ապահովել փոխըմբռնման մոտեցում նաեւ Ընտրական օրենսգրքի բարելավման հարցում՝ ընդգծելով, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներում մեծ հաջողություն արձանագրվեց ընդդիմության և իշխանության կողմից:

«Կարեւոր էր, որ քաղաքացիական կառույցները նույնպես մասնակցում էին  քննարկումներին, սակայն այդ փոխզիջումը կամ կոնսենսուսը ներառել է ընդամենը սահմանափակ թվով դրույթներ. կային դրույթներ, որոնց շուրջ կոնսենսուս չարձանագրվեց: Սակայն նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում քաղաքական ուժերը ձգտում են Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցնել իրենց շահերին»,- ասաց Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե դատական մարմինները պետք է դարձնել արժանահավատ և հանրային վստահություն վայելող կառույցներ:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns