Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Բնապահպանության նախարարությունն առաջարկում է թափոնների ու վտանգավոր նյութերի կրճատմանը նպաստող չափորոշիչներ սահմանել

SOCIETY

Բնապահպանության նախարարությունը կառավարության դատին է ներկայացրել մի նախագիծ, որը ենթադրում է ընդերքի օգտագործման աշխատանքներում թափոնների առաջացման կանխարգելմանը, վտանգավոր նյութերի և պրոցեսների կրճատմանը կամ բացառմանը միտված չափորոշիչների սահմանում՝ լավագույն տեխնոլոգիաների ներդրմամբ: Այս մասին որոշման նախագիծը ներառված է այսօր կայանալիք կառավարության նիստի օրակարգում:

Լավագույն տեխնոլոգիաների ներդրումը ենթադրում է հումքի և էներգետիկ ռեսուրսների լիարժեք օգտագործում: Ծրագիրը կնպաստի էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրման միջոցով թափոնների գոյացման ծավալների և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության նվազեցմանը:

Նախագծում կարդում ենք, որ թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունը թափոնների գոյացման ծավալների և դրանց հնարավոր վտանգի նվազեցումն է: Սա էլ իր հերթին 3 ուղղությունի ունի՝ նորագույն գիտատեխնիկական նվաճումների օգտագործումն անթափոն և սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման միջոցով, նյութահումքային ռեսուրսների համալիր օգտագործում թափոնների կրճատման նպատակով և հետագա օգտագործման համար ոչ պիտանի թափոնների անվտանգ հեռացման ապահովումը համապատասխան տեխնոլոգիաներով` էկոլոգիապես անվտանգ մեթոդների ու միջոցների կիրառմամբ:

Ըստ նախագծի՝ լավագույն հնարավոր տեխնոլոգիաների ներդրմանը ներկայացվող չափորոշիչներից են արդյունաբերական ծավալներով հաջողությամբ փորձարկված գործունեության պրոցեսների և  մեթոդների ներդրումը, էկոլոգիական ցուցանիշների բարելավումը, արտադրության արդյունավետության բարձրացումը, թափոնների կառավարմանն ուղղված ծախսերի նվազեցումը, ռեսուրսների` հումքի, ջրի և էլեկտրաէներգիայի օգտագործման և արտադրանքի ինքնարժեքի նվազեցումը, այլ արտադրություններից և մարդու կենսագործունեության արդյունքում գոյացած թափոնների հիմքի վրա արտադրությունների կազմակերպումը և այլն:

Ընդերքօգտագործման թափոնների կառավարումն առկա լավագույն տեխնոլոգիաների համաձայն ներառում է մի շարք միջոցառումների գնահատում: Դրանցից են ընդերքօգտագործման թափոնների ծավալների նվազեցումը, ընդերքօգտագործման թափոնների այլընտրանքային օգտագործման ընդլայնումը՝ որպես լցանյութի օգտագործում, օգտագործում այլ հանքերի վերականգնման ընթացքում, օգտագործում լցման ընթացքում, փոշու առաջացման կանխարգելումը, ստորգետնյա ջրերի մոնիթորինգ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների շրջանում, պոչամբարում ջրի մեջ արտազատման կանխարգելումը կամ նվազեցումը, թթվային հոսքերի մշակումը, ինչպես նաև պոչանքների չորացումը:

Նշենք նաև, որ այս նախագիծը ոչ բոլոր նախարարությունների «սրտով» է: Մասնավորապես Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների կողմից այն չի ընդունվել: Որպես բացատրություն է նշվում այն, որ միջազգային փորձի համաձայն առկա լավագույն տեխնոլոգիան կամ բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեությունը չի ենթադրում թափոնների վերամշակման կամ վնասազերծման կոնկրետ տեխնոլոգիա, այլ ենթադրում է մոտեցումներ, մեթոդներ, չափորոշիչներ, որոնց միջոցով կարելի է հասնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության նվազեցմանը:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns