Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Սիրիայի պատերազմն իր հանգուցալուծմանն է մոտենում

INTERNATIONAL NEWS
Սիրիայի կառավարական ուժերին վերջապես հաջողվել է վերահսկողության տակ առնել Սիրիա–Իրաք սահմանը, և այժմ, ամենատարբեր աղբյուրների հավաստմամբ, մասնագետները զբաղված են ահաբեկիչների կողմից այդտեղ տեղադրված ռումբերի ու ականների վնասազերծմամբ: Բնականաբար սիրիական բանակն այժմ ավելի հեշտությամբ կշարժվի ջիհադիստների որջ դարձած Դեյր ալ–Զորի ուղղությամբ և դրա՝ այլևս կասկածներ չհարուցող ազատագրումից հետո (այդ առումով այժմ կարևորվում է ռազմավարական Էլ Բուդայի շրջակայքի ամբողջական և մեծ շառավղով մաքրումը, որովհետև այդ տարածքը կարող է պլացդարմ հանդիսանալ բանակի՝ դեպի Դեյր ալ–Զոր ցատկի համար), իսպառ կխառնի ԱՄՆ պլանները, որ միտված էին Սիրիայի հարավն անջատելուն:
 
Ընդհանրապես, միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիայի բանակին հաջողվել է երկրի հարավում մոտ 20 հազար քառ.կմ տարածք ազատագրել ԴԱԻՇ–ից ու այլ խմբավորումներից՝ հողին հավասարեցնելով սրանց՝ երկու տասնյակից ավելի հենակետեր: Միևնույն ժամանակ սիրիական անապատում շարունակվում է առաջընթացը դեպի Հոմսի արևելյան արվարձաններ, որտեղ ազատագրվեց Ալթիֆոր ռազմական օդանավակայանը, իսկ Ալ–Սախնայում, որ նախադուռն է Արաքի նավթադաշտի, այս պահին ընթացող գրոհը հաջողությամբ է զարգանում:
 
«ԱՄՆ կառավարությունը հարավային Աթ–Թանֆի գրոհայիններին թույլ է որակում: Նրանք չկարողացան վերցնել Դեյր–ալ Զորի երեք գավառներից մեկը հանդիսացող Աբու–Քամալը, իսկ ԱՄՆ–ն չի կարող նրանց հավերժ սատարել»,–ներկայիս իրավիճակի վերաբերյալ Թվիթերում իր գնահատականը ներկայացրեց Օկլահոմայի Մերձավոր Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջոշուա Լանդիսը: Իսկ Ջեյշ Մահավիր ալ–Թավրայի (սա նույն Սիրիայի ազատ բանակն է կամ ԱՄՆ–ի ներկայացրած չափավոր ընդդիմությունը, որն այժմ հայտնի է Սիրիական նոր բանակ, Ջեյշ Մահավիր ալ–Թավրա և Հեղափոխական կոմանդոսների բանակ անվանումներով) հրամանատար Մուհաննա ալ–Թալլան ամերիկյան Foreign Policy հանդեսում հանդեսում հայտարարեց, թե այժմ միայն Կոալիցիայի ավիահարվածները կարող են դրությունը փրկել:
 
Պենտագոնում, իհարկե, հրաշալի հասկացան այս ուղերձի և «փրկել» բառի ողջ դրամատիկ նշանակությունը, որովհետև այն ավելի շատ իրենց էր վերաբերում: Ի վերջո, Սիրիայի հարավը անջատելու գաղափարը միայն Ասադին նեղելով չէր սահմանափակվում: ԱՄՆ–ն այդկերպ ջանում էր վերահսկել Իրաքի և Հորդանանի սահմանային անցակետերը՝ վերացնելով իրանական կիսալուսինը, որ ցամաքային ճանապարհով Իրաքից Իրան և դեպի Լիբանան է ձգվում: Նպատակ, ինչը խափանելու համար օրեր առաջ այս կողմերում հայտնվեցին նաև Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ստորաբաժանումները՝ հայտնի գեներալ Քասեմ Սուլեյմանի գլխավորությամբ և, խնդրեմ, արդյունքը…Ճիշտ է՝ առայժմ խիստ կարևոր Աթ–Թանֆը, որով անցնում է Դամասկոս–Բաղդադ մայրուղին, առայժմ կառավարական ուժերի վերահսկողության տակ չէ, և այն գրավելու բոլոր փորձերի դեպքում, սեփական անվտանգության պաշտպանության նկատառումով, Կոալիցիան անմիջապես է ավիահարվածներ հասցնում Ասադի բանակին, սակայն, այն հսկայական հատվածը, որ անցնում է բնակավայրերի միջով, արդեն իսկ Կոալիցիայի լուրջ ձախողումն է ապացուցում: Այժմ Աթ–Թանֆի ու հարավի ազատագրումը հաշված օրերի խնդիր է պետք դիտարկել:
 
Ինչ վերաբերում է հյուսիսին, որտեղ քրդական ուժերը կենաց ու մահու կռիվ են տալիս Ռաքքայում, այստեղ, թերևս, միակ խոչընդոտը հիմնականում Իդլիբում բուն դրած Ալ–Քաիդան է, որին աջակցում էին Թուրքիան ու Քաթարը: Եվ այժմ, երբ լարված են միաժամանակ թուրք–ամերիկյան ու քաթարա–ամերիկյան հարաբերությունները, շատ հնարավոր է, ռուս–թուրք–իրանա–քաթարյան պայմանավորվածությունը կայացած փաստ դառնա, և գրոհայինները կամ տեղում ոչնչացվեն կամ հնարավորինս անվնաս և մեծ պատվով, օրինակ, մայր Աֆղանստան ճանապարհվեն:
 
Ինչ կնշանակի այս ամենը հատկապես Ժնևյան բանակցություններից առաջ, ակնհայտ է. սիրիական պատերազմը մոտենում է իր ճակատագրական ավարտին, և Ասադին վերջին պահին հաջողվեց իրավիճակ փոխել: Հասկանալի է, որ Կոալիցիան կկամենար հենց այժմ և նախքան Եփրատի բուֆեր Դեյր–ալ–Զորի գրավումը պայմանավորվել Սիրիայի մասնատման վերաբերյալ, ինչին այս ընթացքում ամենատարբեր բարեհունչ անունները տվին: Բայց ակնհայտ է, որ Ժնևում ոչ մի պայմանավորվածություն էլ չի լինի. Դամասկոսը, ճակատում հաջողություններ գրանցելով, ժամանակ կձգի այնքան, մինչև այլևս որևէ մեկը կամ որևէ տարածք չլինի, ում հետ և ինչի շուրջ ստիպված լինի պայմանավորվել: Դա, իհարկե, չի նշանակում, թե բանակցություններ չեն լինի, օրինակ՝ քրդերի հետ, բայց միայն Աստված գիտի՝ ինչ ելքով: Գուցե դարձյա՞լ գործ ունենանք միասնական Սիրիայի հետ, որն այս անգամ արդեն բարեկամական հարաբերություններ կհաստատի նաև ժամանակին իր դեմ դիվային պլաններ հյուսած, իսկ այժմ սիրիական ջիհադիստների գլխից ձեռքը քաշած Քաթարի հետ: Ի՞նչ կա որ, այս աշխարհում ամեն ինչ է փոխվում, այդ թվում՝ բարեկամն ու թշնամին...
 
Գոհար Սիմոնյան
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead