Yerevan, 15.October.2026,
00
:
00
BREAKING


Հին աշխարհը վերականգնելու առաջին գիտությունը

INTERVIEW
Past.am-ի հյուրն է հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
 
– Պարոն Ավետիսյան, Հայաստանի Հանրապետության տարածքում ինչքա՞ն հնավայրեր կան, և դրանց ո՞ր մասն է հետազոտված:
 
– ՀՀ տարածքում 24–25 հազար պատմամշակութային հուշարձաններ են արձանագրված: Դրանց մոտ 30%–ը հնագիտական հուշարձաններ են: Նշանակում է, որ հնագիտորեն պետք է ուսումնասիրվեն:
 
Բացի այդ, Հայաստանում հսկայական քանակությամբ հուշարձաններ կան, որոնք դեռ պետք է հայտնաբերվեն հնագետների կողմից: Օրինակ` վերջին 3–4 տարիների ընթացքում ֆրանսիացիների հետ միասին մենք գտել ենք մեծ քանակությամբ հուշարձաններ: Նախկինում մեր մտքով իսկ չէր անցնի, որ դրանք հուշարձաններ կլինեն: Կարծում էինք որսորդական դարաններ են` մինչև մեկ կիլոմետր երկարությամբ պատերով: Այդ պատերը ես տեսել եմ դեռ երեխա ժամանակներից, հետագայում էլ մտածել եմ, թե արտերն իրարից բաժանելու համար են կառուցված:
 
Ո՞վ կմտածեր, որ վաղը, երբ արդեն դրոնններ կունենանք ու վերևից կնկարենք, այլ բան կպարզենք: Արդեն կիմանանք, որ դրանք միանում են իրար և հետաքրքիր կոնֆիգուրացիաներ են ստեղծում: Նման բաներ կան ու տարածված են Սիրիայում, Հորդանանում, Պաղեստինում, որոնք վաղուց ուսումնասիրվում են և համարվում են շատ կարևոր հուշարձաններ: Իսկ մենք միայն Արագածի փեշերին արդեն ունենք արձանագրված 82 նման հուշարձան:
 
Վերջիններիս շուրջ առկա են նաև բնակատեղիներ, որոնք անվանվում են անվաձև բնակատեղիներ: Որովհետև կլոր պատերով պարփակված տարածքներ են: Պատերն էլ շարված են ճաղերի նման: Նմանվում են մեդուզաների, կամ կոչվում են բջիջներ: Այս կառույցների մասին երկար ժամանակ մտածել ենք, որ աղալներ են. եզդին է թողել, կամ քուրդն է թողել, կամ ինչ–որ անասնապահ է թողել: Իսկ հիմա արդեն հասկանում ենք, որ հնագիտական հուշարձաններ են: Եվ շատ կարևոր հուշարձաններ են: Եվ գործնականում այս երեք–չորս տարիներին է, որ սկսել ենք դրանք հաշվառել որպես հուշարձաններ:
Ասելս այն է, որ անվերջ շարունակական խնդիրներ կան անգամ հուշարձանների բացահայտման գործում:
 
– Իսկ տեխնիկապես հագեցա՞ծ են մեր արշավախմբերը: Եվ, ընդհանրապես, նոր սարքավորումներ մտե՞լ են Հայաստան:
 
– Դաշտային հետազոտական աշխատանքների համար ինչ–որ հատուկ սարքավորումներ շատ քիչ են լինում: Միայն ասենք, առանց փորելու` գեոմագնիսական մեթոդներով, կարելի է ստուգել, թե հողի շերտերի տակ ի՞նչ կա, որպեսզի ուղղորդվես աշխատանքի ընթացքում: Նման բան կա, իհարկե: Սակայն ընդհանուր առմամբ հնագիտությունը եղել է, կա և մնալու է շատ խնամքով, ձեռքով հողը հեռացնելու միջոցով աշխարհը ճանաչելու գիտություն:
 
Իսկ փաստագրման համար արդեն կան լազերային միջոցներ, դրոնային համակարգ, որպեսզի ամենը քարտեզագրվի ու ողջ իրավիճակը` ամեն դետալ իր տեղում, երևա: Եվ ասեմ, որ այս միջոցներն առանձնապես արտառոց բաներ չեն:
 
Այլ բան է արդեն հայտնաբերված նյութերի ուսումնասիրությունը, որի համար անհրաժեշտ է, որ լինեն բոլորովին այլ պայմաններ, քան, ասենք, այն, ինչ մենք ներկայում ունենք: Օրինակ, հնագիտության մեր ինստիտուտում ընդամենը կաբինետներ չպետք է լինեն աշխատակիցների համար, պետք է լինեն լաբորատորիաներ: Նաև պետք է լինեն ընդարձակ սենյակներ` ընդարձակ սեղաններով, որպեսզի նյութը հնագիտորեն նկարագրվի: Կամ վերականգնվի ռեստավրատորի կողմից:
Իսկ մենք, տեսեք` չունենք նախ և առաջ շենքային պայմաններ: Մինչդեռ իզոտոպային անալիզից առաջ նյութը պետք է անցնի մշակման և ուսումնասիրման երկար փուլ:
 
– Տվյալ հանգամանքն ինչպե՞ս է անդրադառնում ձեր աշխատանքների արդյունավետության վրա:
 
– Քանի որ չկան համապատասխան աշխատանքային պայմաններ, ապա նաև նյութերի այն անալիզները, որ կարող էինք անել այստեղ` մեր երկրում, ստիպված ենք դրանք ևս կրկին ուղարկել արտասահման: Իսկ դա նշանակում է, որ արդեն մեր գիտական ինֆորմացիայի կուտակումը և վերջինիս հանրայնացումն ուշանում է: Եթե ես դա կանեի մեկ տարում, ապա նույնը կանեմ երեք տարում:
 
– Այսօրվա հնագիտությունն ինչպիսի՞ հնարավորություններ ունի հին աշխարհի կյանքը, կենցաղը վերակագնելու առումով:
 
– Եթե մենք ունենանք մեր կենսամիջավայրի իզոտոպային անալիզների արդյունքները, ապա առանձին մարդու կամ կենդանու մնացորդների իզոտոպային անալիզներով արդեն կարող ենք ասել, օրինակ, թե տվյալ կենդանին որտեղ է կերակրվել` Արաքսի՞ ափին, Քռի՞ ափին կամ Սևանի՞ մոտ, կամ` ի՞նչ բլուրի վրա և այլ մանրամասներ: Եվ ես կարող եմ անգամ ասել, թե տվյալ մարդը մինչև տասը տարեկան հասակը որտեղ էր ապրում, տասից մինչև մեկ այլ տարիք` որտեղ: Անգամ կարող ենք որոշել, թե որտեղից են հարս բերել: Հաճախ ենք պարզել, որ կանայք տարբեր տեղերի սնունդ են կերել, իսկ տղամարդիկ` միևնույն տեղի:
 
Այնպես որ հին աշխարհը վերականգնելու գիտությունը հենց սա է, այ՛ս ճանապարհով կարելի է այն վերականգնել:
 
 
Գոհար Սարդարյան
 
 
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program