Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Երկու ամսից հնարավոր չի լինի նույն մեքենայով սկզբում միս, հետո հաց, հետո, ասենք, կարտոֆիլ տեղափոխել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 1–ից պետական գնումով, ինչպես նաև Երևանի հանրային սննդի, հյուրանոցային տնտեսությունների, նախադպրոցական և երեխաների խնամքի հաստատությունների, ամառային ճամբարների, առողջարանների, հանգստյան տների, մարզաառողջարանային կազմակերպությունների, ծերանոցների, հանրակրթական և մասնագիտական հաստատությունների համար գնվող հացը պետք է տեղափոխվի սննդամթերքի տեղափոխման արտոնագիր ստացած փոխադրամիջոցներով, իսկ պետական գնումներով ձեռք բերվող միսը, ոչ միայն պետք է կրկին հատուկ կահավորում ունեցող մեքենաներով տեղափոխվի, այլև սպանդանոցային ծագում ունենա:

Նման մեքենաները պետք է հատուկ անձնագիր ստանան, իսկ այն ստանալու համար պետք է մեքենան պահանջվող ստանդարտներին համապատասխան կահավորում ունենա:

Կարճ ասած սեպտեմբերի 1–ից «ժիգուլիի» բեռնախցիկը եթե պատշաճ պայմաններում հաց կամ միս տեղափոխելու համար հարմարեցված չլինի, ապա կարգելվի դրանցով նշված սննդամթերքներ տեղափոխելը:

Նոյեմբերին 1–ից էլ, որոշումը կտարածվի նաև Երևանի առևտրի օբյեկտների և մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների կողմից ձեռք բերվող հացի ու մսի տեղափոխմանը:

Սա անշուշտ շատ լավ է և, անկեղծ ասած, երկար սպասված: Բայց ինչպես դառը իրականությունն է փաստում, շատ է պատահում, որ նման «անցումային» ժամանակներում խառնաշփոթ է սկսվում, և մարդիկ մինչև հասկանում են,թե որ դուռը որից հետո պետք է թակեն, բավականին երկար ժամանակ, նյարդեր ու գումար են ծախսում:

Եվ որպեսզի այս անգամ առաքիչներին օգնենք զերծ մնալ նման ցնցումներից, որոշեցինք ուսումնասիրել սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցներին սանիտարական անձնագրերի տրամադրելու կարգը: Պարզվեց, որ յուրաքանչյուր փոխադրամիջոց իր անձնագիրը պետք է ունենա, քանի որ հնարավոր չէ նույն մեքենայով սկզբում միս, հետո հաց, հետո, ասենք, կարտոֆիլ տեղափոխել:

«Եթե գործարանային արտադրության մեքենան ի սկզբանե արտադրված է եղել հաց կամ միս կամ այլ սննդամթերք տեղափոխելու համար, ապա կարող է այդ անձնագիրը ստանալ: Բայց եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը իր սովորական «Ժիգուլիով», «Մերսեդեսով» կամ «բուդկա–մոսկվիչով», ուզում է առավոտյան բանանի տուփերով մատնաքաշ տեղափոխել, հետո նույն մերսեդեսով գնալ աշխատանքի, ապա չի կարողանա: Նա եթե ուզում է նման գործունեություն ծավալել, ապա պետք է իր մեքենան ձևափոխի ու դարձնի սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոց»,– ասաց ՍԱՊԾ իրավաբանական բաժնի պետ Արմեն Հակոբյանը:

Նույն մեքենայով անգամ տարբեր ջերմաստիճաններում պահվող սննդամթերքը չեն կարողանա տեղափոխել, քանի որ ապրանքների տեղափոխման պայմանները նույնպես պետք է համապատասխանեն սահմանված տեխնիկական կանոնակարգերին:

«Այսօր պրակտիկայում կան մեքենաներ, որոնք արդեն կահավորված են հացի տեղափոխման համար հարմարեցված դարակներով, ներսից վերանորոգում և հարմարեցնում են պահանջվող չափանիշներին: Մենք երկու տարբերակ ենք առաջարկում: Ասում ենք կամ ունեցիր մինչև երեք տարվա արտադրության հատուկ տվյալ գործառույթն իրականացնելու համար նախատեսված ավտոմեքենա, կամ վերակահավորիր փոխադրամիջոցը, ստացիր համապատասխան փորձագիտական եզրակացություն, դրա հիման և մնացած այլ փաստաթղթերի առկայության դեպքում ՍԱՊԾ–ն նրանց կտրամադրի սննդամթերքի տեղափոխմամբ զբաղվելու թույլտվություն»,– ասաց իրավաբանական բաժնի պետը:

Ի դեպ, փոխադրողին այդ անձնագիրը տրամադրվում է անվճար, մեկ տարի ժամկետով: Եվ եթե ՍԱՊԾ մասնագետները մեքենաները կահավորելուց հետո անգամ որոշ թերություններ հայտնաբերեն, ապա պարտավոր են ուղղորդել, թե ինչը ինչպես պետք է փոխել, որպեսզի մեքենայատերերն էլ կարողանան ապահովել պահանջվող բոլոր նորմերը:

«Որոշման կիրարկման ընթացքում, եթե բացեր հայտնաբերենք կփորձենք շատ օպերատիվ այդ բացերը լրացնել: Փուլ առ փուլ փորձելու ենք կանոնակարգել դաշտը: Մենք վստահ ենք, որ լավ բան ենք անում»,– ասաց ՍԱՊԾ իրավաբանական բաժնի պետ Արմեն Հակոբյանը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League