Թուրքական ընդդիմությունը կոչ է անում փողոց դուրս գալ՝ պատգամավորի դատավճռի կապակցությամբ
INTERNATIONAL NEWSԹուրքական ընդդիմադիր գործիչ Քեմալ Կիլիչդարօղլուն մտադիր է բողոքի ակցիա անցկացնել Անկարայի այգիներից մեկում, հայտնում է Hurriet-ը։
«Մենք կսկսենք մեր երթը Գյուվեն պուրակից։ Մենք արդարադատություն ու արդարություն ենք պահանջում»,- ասել է նա։ Նրա խոսքով,Բերբերօղլուն 25 տարվա ազատազրկման է դատապարտվել առանց նրա մեղավորության որեւէ ապացույցի։ «Սա ի՞նչ դատավարություն է։ Մենք երբեք նման դատարան չենք ընդունի»,- նշել է ընդդիմադիրը։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով, բողոքի ակցիան կանցնի նաեւ Ստամբուլում։
Բերբերօղլուն մեղադրվում է Cumhuriyet թերթին տեսանյութեր փոխանցելու մեջ, որտեղ երեւում էր, թե ինչպես է թուրքական հետախուզությունը զենք մատակարարում Սիրիա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



