Ամենաօգտակար մրգերը՝ ամռան համար
LIFEՄոտենում ամենամրգառատ սեզոնը՝ ամառը, եւ մենք որոշել ենք ներկայացնել ամենաօգտակար մրգերի ցանկը՝ փորձելով օգնել ձեզ համատեղել հաճելին օգտակար հետ։ Եվ այսպես

Խնձոր
Օգտակար է հատակապես կանաչ եւ կարմիր խնձորը, որը պարունակում է մեծ քանակությամբ С, В1, В2, Р, Е, վիտամիններ։ Քիչ օգուտ չունի նաեւ խնձորի կեղեւը, որն ունակ է արյան մեջից դուրս հանել ավելորդ խոլեստերինը եւ կանխարգելել սրտային հիվանդությունները
Բանան
Բանանը հարուստ է կալիումով, նպաստում է ճնշման նվազմանը, կրճատում ուղեղային կաթվածի հավանականությունը եւ ստամոքսի հետ կապված խնդիրները։

Հապալաս
Գիտնականներն ապացուցել են, որ հապալասում պարունակվող ֆլավոնոիդներն ընդունակ են լավացնել հիշողությունը եւ 2,5 տարով հետաձգել ուղեղի ծերացումը։ Բացի այս, այն նաեւ օգտակար է նյութափոխանակության համար եւ նպաստում է մարմնի կառուցվածքի պահպանմանը։

Բալ
Շնորհիվ իր մեջ պարունակվող անտոցիան հակաօքսիդանտի, այս միրգը նպաստում է օրգանիզմում անոթային համակարգի բորբոքումների եւ խոլեստերինի նվազմանը։ Խորհուրդ է տրվում բալ ուտել մարզումներից հետո, քանի որ այն հանգստացնում է մկանային ցավն ու թեթեւացնում հոգնածությունը։

Կիտրոն
Կինտրոնը, ինչպես բոլոր ցիտրուսային մրգերը, պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C։ Այն պայքարում է ֆոտոծերացման դեմ եւ անգամ կարող է նպաստել պիգմենտների վերացմանը։

Խաղող
Քաղցր պտուղները հզոր հակաօքսիդանտներ են, ինչպես նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների եւ մաշկի ծերացման դեմ լավ միջոց։ Բացի այս, սեւ խաղողը նպաստում է ատամների սպիտակեցմանը, քանի որ պարունակում է թթու, որը հրաշալիորեն պայքարում է ատամնաշարի փառի դեմ։

Թուրինջ
Թուրինջը օգտակար կարող է լինել հատկապես նիհարել ցանկացողների համար։ Սնունդն ընդունելուց առաջ կես թուրինջ ուտելը կամ թուրինջի հյութ խմելն օգնում է քաշի նվազեցմանը։

Կիվի
Այս միրգը երկու դրական ազդեցություն ունի։ Առաջինը՝ պահպանում է դեմքի մաշկի առաձգականությունը, իսկ երկրորդը՝ լուծում է մարսողական մի շարք խնդիրներ։

Նուռ
Կալիֆորնիայի համալսարանի վարկանիշային սանդղակում նռան հյութն իր օգտակարությամբ առաջ է անցել կարմիր գինուց։ Նուռն իրենց սննդակարգում պետք է ավելացնեն հատկապես տղամարդիկ, քանի որ այն լավացնում է էրեկցիան։



