ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարոություն է տարածել
SOCIETYՀՀ պաշտպանության նախարարությունը պարտադիր ժամկետային զինծառայություն անցած անձանց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում առաջարկում է 2 ամիս տևողությամբ արագացված վերապատրաստման դասընթացներ, որոնց ավարտից հետո կտրվի ուսումը ՌՈՒՀ-ի 2-րդ կուրսից շարունակելու հնարավորություն: Ծրագիրը մեկնարկելու է ս.թ. հուլիսի 3-ից: Դիմել կարող են պարտադիր ժամկետային զինծառայություն անցած մինչև 23 տարեկան քաղաքացիները՝ իրենց տարածքային զինվորական կոմիսարիատներում համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով: Դեռևս պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվողները, ովքեր ենթակա են զորացրման ս.թ. ամառային զորակոչի շրջանակներում, կարող են դիմել իրենց զորամասերի հրամանատարությանը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 26-ը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



