Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն այցելել է Ազգային ժողով

INTERNATIONAL NEWS

: Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը հունիսի 14-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով:

Հանդիպմանը ներկա են եղել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով Տաջիկստանի Հանրապետության նախագահին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ուրախ է խորհրդարանում հյուրընկալելու բարեկամ Տաջիկստանի նախագահին հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ այսօր հայ-տաջիկական հարբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով եւ, Հայաստանը շահագրգիռ է խորացնելու դրանք՝ ելնելով երկու երկրների հետաքրքրություններից եւ շահերից:

Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների հաստատման եւ խորացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Տաջիկստանի իշխանությունների եւ ժողովրդի վերաբերմունքն իրենց երկրում ապրող հայկական համայնքի նկատմամբ:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Տաջիկստանի նախագահի՝ իր երկրի առջեւ ծառացած խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու մոտեցումն ու հույս հայտնել, որ հայ-տաջիկական բարեկամական հարաբերություններն իրենց ազդեցությունը կունենան նաեւ ԼՂ հիմնախնդրի հարցում, եւ տեսակետները համահունչ կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետին:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավով նշել է. «Այլ բան է, երբ զինվորը զոհվում է պատերազմի ժամանակ՝ մարտի դաշտում: Իսկ երբ երիտասարդները զոհվում են խաղաղ ժամանակներում, խոսքն ուղղակի սպանության մասին է»:

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր աշխատանք:

Տաջիկստանի նախագահը նշել է, որ անկախության հաստատումից ի վեր երկու երկրների հարբերությունները վերելք են ապրել, եւ այսօր կան բոլոր պայմանները դրանք խորացնելու համար:

Էմոմալի Ռահմոնի խոսքով՝ երկու երկրների քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ համագործակցությունը զարգանում է կրթության, գիտության, առողջապահության, տնտեսության եւ մշակույթի բնագավառներում:

Խոսելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումների եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ Էմոմալի Ռահմոնը նշել է, որ Տաջիկստանը գտնվում է վտանգավոր գոտում, եւ տաջիկ ժողովուրդը լավ գիտե խաղաղության գինը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Տաջիկստանի նախագահը նշել է, որ խաղաղ կարգավորման շուրջ տարվող բանակցությունները հակամարտության լուծման միակ ճանապարհն են:

Տաջիկստանի նախագահը փաստել է, որ մեր երկրները պիտի խորացնեն համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում եւ միասին հաղթահարեն ժամանակի մարտահրավերները:

Այնուհետեւ Տաջիկստանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Հանդիպման ավարտին Էմոմալի Ռահմոնը խորհրդարանական պատվիրակություն է հրավիրել Տաջիկստան:

Հրավերը սիրով ընդունվել է:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards