Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցություններ

SOCIETY

 Հանրապետության Նախագահի նստավայրում Հայաստանի և Տաջիկստանի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ընդունվել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն, նաև ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: 

Մասնավորապես, ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության մասին» համաձայնագրերը և «Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության միջև 2018-2019թթ. համար համագործակցության ծրագիրը»:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:


Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպումից հետո

 

Հարգելի՛ պարոն նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայտարարության հենց սկզբում ցանկանում եմ նշել, որ բանակցություններն անցել են բարեկամական և բացարձակ կառուցողական մթնոլորտում:

Անկեղծորեն ուրախ եմ հյուրընկալել Տաջիկստանի նախագահին Երևանում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ու Բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 15-ամյակի տարում: Խոսելով այդ հոբելյանական տարեթվերի մասին՝ մենք նաև հիշում ենք, որ հայ-տաջիկական հարաբերություններն ունեն հարյուրամյակների պատմություն, և դրանք միշտ եղել են բաց, վստահելի և լի փոխադարձ հարգանքով:

Այսօր հանդիպմանը մենք մանրամասն քննարկեցինք երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակը, քննարկեցինք դրա զարգացման հեռանկարները, նախանշեցինք փոխգործակցության տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքի ուղղություններն ու կոնկրետ խնդիրները:

Բարձր ենք գնահատում վերջին շրջանում արձանագրված հայ-տաջիկական հարաբերությունների դրական և կայուն զարգացման միտումը: Մենք պայմանավորվեցինք հետևողական լինել երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ այն նոր մակարդակի բարձրացնելու համար:

Այս ամենն իր արտացոլումը գտավ ընդունված Համատեղ հայտարարությունում, համագործակցության կարևորագույն ոլորտներում փոխգործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի պատկառելի փաթեթում, այն է՝ համաձայնագրեր հաղորդակցության և կապի, օդային հաղորդակցության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:

Մենք դրեցինք հստակ խնդիր՝ պատկերավոր ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի համագործակցությունը մեր երկրների միջև տեսանելի ապագայում: Դրան կնպաստի Երևանի և Դուշանբեի միջև քաղաքական երկխոսությունը, որին մենք մտադիր ենք ինտենսիվ բնույթ հաղորդել: 
Բնականաբար, բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք տարածաշրջանային և արդի միջազգային հարցերի լայն շրջանակ: Մենք սերտ համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների շրջանակում: Այդ համատեքստում ես կառանձնացնեի համագործակցությունը ԱՊՀ շրջանակում և այլ բազմակողմ ձևաչափերով, և իհարկե, ՀԱՊԿ շրջանակում, որում մեր անցյալ տարվա նախագահության հերթափոխը մենք ավելի վաղ ընդունել էինք մեր տաջիկ բարեկամներից:

Անցկացվում են խորհրդատվություններ արտաքին գործերի նախարարությունների միջև, սերտ համագործակցության մեջ են գտնվում մեր երկրների ներկայացուցչությունները միջազգային կազմակերպություններում: Ինչպես նախկինում, երկու կողմերն էլ պատրաստ են ամրապնդելու փոխադարձ աջակցությունը միմյանց ազգային շահերին առնչվող առանցքային հարցերում: 

Բանակցությունների ընթացքում իմ կողմից ևս մեկ անգամ վերահաստատվեց Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ ԼՂՀ հակամարտության բացարձակապես խաղաղ կարգավորումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, մասնավորապես նրանց, որոնք հավասարապես վերաբերում են ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:
Ընդգծվել է պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: Իմ կողմից ևս մեկ անգամ ընդգծվեց միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին լայն աջակցության անհրաժեշտությունը: 

Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում էին նաև առևտրատնտեսական համագործակցության գործնական հարցերը, որը, մեր կարծիքով, պետք է ընդլայնվի համատեղ արտադրության, համագործակցության միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով նորարարություններին և բարձր տեխնոլոգիաներին: Մենք պայմանավորվեցինք լրացուցիչ հանձնարարել մեր կառավարություններին օպտիմալացնելու առևտրատնտեսական համագործակցության կառուցվածքը և բարձրացնելու դրա որակը՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեխանիզմները:

Ուրախալի է, որ երկար դադարից հետո աշխատանքները վերսկսել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովը: Ակնկալում ենք, որ հանձնաժողովի համանախագահության անցումը նախարարական մակարդակի՝ կհաստատի նման որոշման անհրաժեշտությունը, իսկ բուն միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ կերպով առաջ կմղի տնտեսական կապերի ողջ համալիրը, կնպաստի դրանց հետագա դիվերսիֆիկացիային և փոխշահավետ նոր նախագծերի գործարկմանը: Այդտեղ մենք կարևոր դեր ենք հատկացնում նաև անմիջականորեն մեր երկրների գործարար համայնքներին, որոնց ներկայացուցիչները հանդիպում են այսօր կազմակերպված գործարար համաժողովի շրջանակներում:

Տնտեսության, զբոսաշրջության և մեր երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում մենք քննարկեցինք մեր երկրների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այդ նախագծի շրջանակներում մենք պատրաստ ենք մեր տաջիկ բարեկամներին տրամադրել Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում ձևավորված արտոնությունների փաթեթ: 

Այսօր երկուստեք վերահաստատվել է նաև կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը: Դա նաև համագործակցություն է գիտությունների ակադեմիաների, արևելագիտական դպրոցների, աստղադիտարանների, բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների շրջանակներում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր հայ-տաջիկական հարաբերությունները գտնվում են պատմական նոր փուլում: Տաջիկական կողմի հետ միասին մենք երկարաժամկետ հեռանկարում պատրաստ ենք շարունակելու ջանքեր ներդնել մեր գործընկերության հետևողական, կայուն և փոխշահավետ զարգացման համար: 

Ամփոփելով՝ ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Տաջիկստանի նախագահին բովանդակալից և արգասաբեր բանակցությունների համար: Համոզված եմ, պարո՛ն նախագահ, որ Ձեր այցը, կնպաստի մեր ժողովուրդների և երկրների միջև անկեղծ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Շնորհակալություն ուշադրության համար:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League