Հունիսի 16-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ
SOCIETYՂեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունիսի 12-ի թիվ 1991-Ա որոշմամբ.
2017 թվականի հունիսի 16-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1) Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին.
2) Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին.
3) Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին.
4) Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին.
5) Երևան քաղաքում «Արգենտինայի Հանրապետության հրապարակ» անվանակոչելու մասին.
6) Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի N 648-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին.
7) Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



