Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Արարատը՝ որպես հայկական ինքնության խորհրդանիշ. ինդոնեզական լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանին

SOCIETY

Ինդոնեզիայի պետական լրատվական գործակալության՝ ԱՆՏԱՐԱ-ի լրագրողները Հայաստան այցից հետո մի քանի հոդվածներով անդրադարձ են կատարել Հայաստանին, երկրի պատմամշակութային կոթողներին եւ տեսարժան վայրերին՝ ընդգծելով դրանց եզակիությունը եւ նշանակությունը աշխարհասփյուռ  հայերի համար: 

«Հայաստան, միլիոնավոր վանքերի երկիր» խորագրով հոդվածում հեղինակը ճանապարհորդական իր պատմությունը սկսել է հենց սկզբից.  թե ինչպես Հովհաննես Ստեփանյան անունով մի զբոսավար օգնել է նրան բացահայտել Հայաստանը:

«Որպես առաջին նպատակակետ ընտրվել էր Երեւանից հարավ գտնվող Խոր Վիրապը, վանք եւ դամբարանային համալիր, որը կառուցվել է 17-րդ դարում: Խոր Վիրապը, որը հայերենով նշանակում է զնդան, վանական համալիր է, որը ամենամոտն է տեղակայված թուրքական սահմանին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է հեղինակը:

Նրան հատկապես տպավորել է Խոր Վիրապից բացվող Արարատ լեռան հստակ տեսարանը, որը նա ներկայացրել է որպես Հայաստանի Հանրապետության խորհրդանիշը, չնայած Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում. «Բայց այդ օրը ամպերը ծածկել էին Արարատի գագաթները, որոնք մշտապես ծածկված են հավերժական ձնով»:

Խոր Վիրապն ուխտագնացության վայր է, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Հայ առաքելական եկեղեցու առաջին առաջնորդ Գրիգոր Լուսավորչին հիշատակին:  Նա կրոնական առաջնորդ էր, ով նպաստել է Հայաստանում քրիստոնեության հաստատմանը 301 թվականին որպես պետական կրոն:

«Առաջին հայացքից վանքն ավելի շատ նման է բերդի, քան երկրպագության վայրի կառուցվածքի պատճառով՝ բարձր պատեր եւ չափազանց փոքր դուռ»:

Հեղինակի հաջորդ ուղղությունը Նորավանքն է եղել, որը նույնպես վանական համալիր է՝ կառուցված 13-րդ դարում:

«Ինձ պատմեցին, որ արձակուրդի ժամանակ հայկական ծագում ունեցող երեխաները՝ աշխարհի տարբեր ծայրերից («Արի տուն» ծրագրի մասին է-խմբ.) այցելում են իրենց նախնիների հող: Խոր Վիրապը եւ Նորավանքը պարզապես  հարյուրավոր վանքերից երկուսն են, որ կան Հայաստանում: Մյուս հուշարձանները, որոնք ոչ պակաս գեղեցիկ են, համալրում են Հայաստանի  պատմական  անցյալը՝ Գառնին, Գեղարդը, Էջմիածինը, Հաղպատը, Օձունը, Տաթեւը եւ այլն: Այդ իսկ պատճառով Հայաստանը հաճախ անվանում են լեգենդ երկիր կամ թանգարան բաց երկնքի տակ»:   

Որպես Հայաստանի տեսարժան վայրեր՝ հեղինակը առանձնացրել է նաեւ Ծաղկաձորը եւ Սեւանա լիճը:

Հայաստանում իսլամի հետքերով


Այս հոդվածում հեղինակը անդրադառնում է Կապույտ մզկիթին՝ նշելով, որ մզկիթի, փաստորեն կարելի է հանդիպել ոչ միայն Թուրքիայում, այլեւ Հայաստանում:

«Հայաստանը, որն աշխարհագրական դիրքով տեղակայված է Ասիայում, սակայն մշակույթով ավելի շատ հարում է դեպի Եվրոպան, իր պատմության մեջ ունեցել է ժամանակաշրջաններ, երբ եղել է  մահմեդականների ազդեցության տակ: Երկիրը շրջապատված է մահմեդական մշակույթով, որովհետեւ երկրի արեւմուտքում Թուրքիան է, հարավում՝ Իրանը, արեւելքում՝ Ադբեջանը, հյուսիսում՝ Վրաստանը»:

Հեղինակը ներկայացրել է, որ Երեւանում գտնվող Կապույտ մզկիթը 7 մզկիթներից մեկն է, որ մնացել է կանգուն: Մյուս մզկիթները դադարել են գործել խորհրդային իշխանությունների օրոք եւ փոխել են գործառույթների  շրջանակը:

«Ընդհանուր առմամբ, մոտ հիսուն ուխտագնաց կար մզկիթում պահքից դուրս գալու ժամանակ, եւ այդ թվից կարելի էր ենթադրել, որ մահմեդականները իրոք փոքրամասնություն են Հայաստանում»,-պատմել է հեղինակը, ում մզկիթի աշխատակիցներից մեկն ասել էր, որ Հայաստանում կրոնական ազատությունը երաշխավորված է:   

Մզկիթը, որը կառուցվել է 1765 թվականին,  ունի 442 քմ աղոթատեղի:   Այն ունի նաեւ գրադարան, ինչպես նաեւ 26 դասասենյակ:  Մզկիթը ծառայում է նաեւ որպես պարսկերենի ուսուցման կենտրոն,  պատկերասրահ:

Արարատ լեռը՝ հայկական ինքնության խորհրդանիշ

Հեղինակը գրում է. «Արարատ լեռը չի կարող առանձնացվել հայերի ամենօրյա կյանքից: Արարատի անունն են կրում  Հայաստանի հյուրանոցները,  ռեստորանները, ֆուտբոլային ակումբը, ընդհուպ ըմպելիքները եւ ծխախոտը:  Հայաստանի ժողովրդի համար Արարատը խորհրդանիշ է եւ պետության ինքնությունը, որովհետեւ այն սուրբ լեռն է, որտեղ հանգրվանել է Նոյի տապանը, սակայն Արարատը, որի բարձրությունը հասնում  է 5,165 մետրի, Հայաստանի տարածքում չէ, այլ Թուրքիայի»:

Հեղինակը գրում է, որ Արարատը, որը Թուրքիայի ամենաբարձր կետն է, իրականում հայկական տարածք էր համարվում մինչեւ 1915 թվականի Հայոց  ցեղասպանությունը, երբ Թուրքիան զավթեց տարածքը:

«Հայաստանի տարածքում չլինելով հանդերձ՝ այն Հայաստանի ինքնության անբաժան մասն է, եւ պատմականորեն, եւ մշակույթով այն պատկանում է Հայաստանին:  Նախքան քրիստոնեության ընդունումը  այն համարվել է «աստվածների տուն», ժամանակի ընթացքում այդ առասպելը հետզհետե վերացել է»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական Der Spiegel գերմանական պարբերականին տված հարցազրույցում նշել էր, որ Արարատը միշտ է լինելու ամեն հայի սրտում:

«Ոչ ոք չի կարող Արարատը խլել մեզանից, քանի որ մենք այն պահելու ենք մեր սրտերում. որտեղ էլ հայերը սփռված լինեն, դուք կգտնեք Արարատը նրանց տներում»,-ասել է նախագահը:

Հեղինակը հաստատում է, որ Արարատ լեռը հայերի խորհրդանիշն է, որովհետեւ լեռան ամենագեղեցիկ տեսարանը բացվում է հենց Հայաստանից՝ մասնավորապես՝ Խոր Վիրապի վանքից:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League