Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումում Հայաստանն ու Արցախը միասին կքննարկեն երկրների առջեւ ծառացած խնդիրները

SOCIETY

Հայաստանի եւ Արցախի կուսակցությունները հունիսի 16-18-ը արդեն երրորդ անգամ կհամախմբվեն Արցախում՝ քննարկելու երկու երկրների առջեւ ծառացած մարտահրավերները տարբեր ոլորտներում եւ առաջարկելու լուծումներ: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: ՀՀԿ-ի եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովի կողմից կազմակերպված Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումն այս տարի ոչ միայն ներգրավելու է խորհրդարանական ուժերի, այլեւ արտախորհրդարանական: Արմեն Աշոտյանի խոսքով՝ երրորդ ֆորումը աննախադեպ է նաեւ մի խումբ փորձագետների ներգրավվածությամբ: Մասնակցելու են ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, Դավիթ Շահնազարյանը եւ այլք:  Ֆորումը մեկնարկելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքով:

«Հրավիրել ենք հայաստանյան 17 կուսակցությունների, սակայն 15-ն են մասնակցելու, իսկ Արցախից՝ 6-ը: «Հայկական վերածնունդ»-ից պատասխան չստացանք եւ բացասական պատասխան ստացանք «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից: Չենք հրավիրել «Ժառանգություն» եւ «Համախմբում» կուսակցություններին: «Համախմբում»-ը երկար ժամանակ ասպարեզում չի երեւում, իսկ «Երկիր ծիրանի»-ն կազմավորման փուլում է: Անցած տարի ավելի ընդլայնված կազմով էինք մասնակցում, փորձագետներ եւս հրավիրված էին: Ուրախ եմ փաստել,  որ ֆորումը դարձել է բարի եւ արդյունավետ ավանդույթ»,-ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը տեղեկացրեց, որ երկօրյա հանդիպումների օրակարգը հագեցած է լինելու մի շարք հարցերով, որոնք առնչվում են երկու երկրների անվտանգությանը, արտաքին քաղաքականության մարտահրավերներին, սոցիալ- տնտեսական զարգացմանը, սահմանադրական բարեփոխումներից հետո պետականաշինության գործընթացին եւ այլն:

«Ֆորումը հաջողվել է քաղաքական մտքի զարկերակ դարձնել,  հնարավորություն մեկ հարթակում առավել մանրամասն եւ մասնագիտական քննարկում ունենալու հասարակական, տնտեսական, քաղաքական զարգացումների, մարտահրավերների վերաբերյալ, հայկական կուսակցությունների համար անկաշկանդ արտահայտելու սեփական տեսակետները: Խոստովանենք, որ Արցախում երկխոսություններն ավելի հաջող են լինում, եւ տրամադրվածությունն այլ է: Արցախը միավորող դերակատարություն ունի Հայաստանի գրեթե բոլոր կուսակցությունների համար՝ անկախ տարբեր քաղաքական դիրքորոշումներից»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Ֆորումի ավարտին նախատեսվում է ընդունել եւ քննարկել մի բանաձեւ, որում ներառված կլինեն ֆորումի ժամանակ քննարկված առաջարկները, դրանց լուծմանն ուղղված քայլերը:  

«Ֆորումն ունի ընդլայնվելու տեղ, այն մի հարթակ է, որ տարին մեկ անգամ համախմբում է կուսակցությունների ներկայացուցիչներին եւ հնարավորություն տալիս բաց ու անկաշկանդ մթնոլորտում քննարկել երկրի մարտահրավերները՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները: Հայաստանում այսպիսի հարթակների կարիք մենք ունենք»-եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns