Սիրիայի օդուժն ահաբեկիչների դիրքերին հարվածներ Է հասցրել Ռաքայի մատույցներում. SANA
INTERNATIONAL NEWSՍիրիայի ռազմաօդային ուժերը Ռաքա քաղաքի արեւմտյան արվարձաններում գրոհել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարական կետի եւ կրակային դիրքերի վրա: Ինչպես հայտնել Է SANA գործակալությունը, հարվածների հետեւանքով զինյալները կորուստներ են կրել՝ տալով սպանվածներ եւ վիրավորներ, ոչնչացվել են մի քանի միավոր զրահատեխնիկա եւ ռազմափոխադրական միջոցներ:
Հունիսի 8-ին սիրիական ռազմաօդային ուժերը Ռաքայի արեմտյան մատույցներում հակառակորդի հրամանատարական կետերին հարվածներ Էին հասցրել Դեյր-Մլեյհանում, Դեբսի-Անփանում եւ Էլ-Քադիսիայում: Կառավարական զորքերը Ռաքայի նահանգի տարածք են մտել հունիսի 5-ին Մեսկենա բնակավայրի (Հալեպից 100 կիլոմետր դեպի արեւելք) ազատագրումից հետո եւ ԻՊ-ի զինյալներին դուրս են շպրտել հինգ գյուղերից:
Մեսկենան ԻՊ-ի վերջին հենակետն Է Հալեպի նահանգում: Եփրատ գետի Ասադի ջրամբարի մոտակայքում գտնվող այս ավանից Է ձգվում Թաբքու տանող խճուղին, քաղաք՝ Եփրատի ՀԷԿ-ի մերձակայքում, որը 50 օր տեւած պաշարումից հետո մայիսի 10-ին անցել Է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) հսկողության ներքո: Ներկայում ՍԴՈւ-ի ջոկատները գրոհում են Ռաքայի՝ ԻՊ-ի ահաբեկիչների գլխավոր հենակետի վրա: Սիրիական զորքերին Եփրատի այս նահանգային կենտրոնից բաժանում Է 70 կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



