Ես շատ սիրում եմ «Քեզ համար Հայաստան» երգն, ու դեմ չեմ լինի, եթե այն դառնա Հայաստանի Հանրապետության օրհներգը. Էմմա Պետրոսյան
LIFE
Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին Շառլ Ազնավուրի հյուրընկալվելուց եւ այնտեղ Հայաստանի օրհներգը փոխելու հետ կապված հնչեցրած հայտարարությունից հետո մեր երկրում կարծես թե հասարակությունը բաժանվել է երկու բանակի: Աշխարհահռչակ երգիչը նշել է.
«Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում եւ, հնարավոր է, Pour toi Arménie-ն («Քեզ համար Հայաստան»-ը) նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, եւ ոչ միայն նա»:
1991-ից գործող` ՀՀ օրհներգը փոխե՞լ, թե ոչ: Վրջին օրերին սա ամենաքննարկվող հարցն է:
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում լսել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Էմմա Պետրոսյանի կարծիքը:
«Գիտեք, մեր գործող օրհներգի նկատմամբ շատ տարբեր է մարդկանց վերաբերմունքը: Այն արդեն երկար տարիներ է, մեր հիմն է, ու ինչպես ասում են` երկար լսելուց հետո ականջդ ասես սովորում է դրան: Ես առանձնապես չեմ ըմբոստանում մեր հիմնը լսելիս, շատ հարգում եմ այն, ինքս ոտքի եմ կանգնում, երբ հնչում է եւ վերջապես ինձ վաղուց բերել եմ այն մտքին, որ բացի իմ կարծիքից, կա համայն հայության կարծիքը, սակայն, միաժամանակ, չեմ կարող չնշել, որ այն երաժշտական կառուցվածքի իմաստով սխալ հնչյունաբանություն ու շեշտադրումներ ունի: Ողջ երգի ընթացքում այն վեր ու վար է իջնում, իսկ աշխարհի բոլոր հիմները կառուցվում են վեր բարձրանալու սիստեմով, դրանցում մեղեդիական գծի շարահյուսության վեր շարժումը ոտքի է բարձրացնում յուրաքանչյուրին: Այնուամենայնիվ, այս երգն արդեն կա, ողջ աշխարհը գիտի, ու հիմա քննադատել չեմ ուզում»,- նշեց Էմմա Պետրոսյանն ու շարունակեց.
«Ինչ վերաբերվում է Շառլ Ազնավուրի երգին, այն շատ գեղեցիկ երգ է եւ իր մեջ ունի հիմնի մտածողություն: Ես շատ հարգում ու սիրում եմ «Քեզ համար Հայաստան» երգն, ու դեմ չեմ լինի, եթե այն դառնա Հայաստանի Հանրապետության օրհներգը»:
Մեր նկատառմանը, որ հասարակությունը մշտապես նորություններին դժվար է հարմարվում ու ընկալում, եւ հարցին, թե ըստ երգչուհու հայ ժողովուրդը պատրա՞ստ է նոր օրհներգի, պատասխանեց.
«Փոփոխության տարբերակներ կան: Լինում են դեպքեր, երբ դրանք ըմբոստության ալիքներ են իրենց մեջ պարունակում, եւ չեն էլ կարող դրանք չլինել, քանի որ բացի գիտակցությունից, ունենք նաեւ հուզական աշխարհ, որը կամ միանում է երգին, կամ` ոչ: Կան երգեր, երբ լսելիս արդեն իսկ փշաքաղվում ես, հուզվում, քար ես կտրում, բայց կան երգեր, որոնք այս զգացողությունները չեն արթնացնում մարդու մեջ: Այսինքն` մինչեւ միանում է գիտակցությունդ, երգի նկատմամբ վերաբերմունքդ արդեն իսկ ձեւավորվում է: Նույն կերպ օրհներգում` անկախ նրանից, թե որ երգը կընտրվի, կարեւոր է, որ երգը լսելիս, մարդիկ զգան երկրի ուժը: Եթե երգը ճիշտ է կառուցված, օժտված է միավորելու հատկությամբ, մարդիկ չեն ըմբոստանա, փոխարենը կմիանան դրան»:





















































1
Rate.am and IDBank Launch an Online Platform for Currency Trading at the Best Market Rates
2
Financial Literacy Campaign with IDBank and Idram in Kapan
3
Ucom’s 5G Network Launched in Byureghavan, Chambarak, Vayk and Artashat
4
Side by Side: Towards New Opportunities with the Support of IDBank
5
Idram is now available in ONEX