Հրաշք բույս․ կնոջ համար քրքումի 3 բացառիկ հատկությունները
LIFEՔրքումն ունի հիանալի հատկություններ ոչ միայն որպես ըմպելիք․ այն շատ հեշտությամբ կարելի է ավելացնել դիմակների մեջ ու սնուցել մազերը։
Քրքումը հարուստ է A, C, B1, B2 վիտամիներով, ամինոթթուներով, միկրո ու մակրո տարրերով։ Այն նաև ունի հիանալի հատկություններ գեղեցկության համար։
1․ Ընդդեմ ավելորդ կիլոգրամների
Քրքումն օգնում է նյութափոխանակության բարելավմանն ու օրգանիզմից դուրս է բերում տոքսինները։ Մեկ բաժակ տաք քրքումի թեյը ուտելուց կես ժամ առաջ կարող է նիհարեցնել, դանդաղեցնել ծերացման պրոցեսը, նվազեցնել դաշտանային ցավերը։
2․Մաշկի գեղեցկության համար
Քրքումի եթերային յուղը խթանում է արյան հոսքը, օգնում է բարելավել մաշկի երանգն ու ազատվել յուղայնությունից։ Քրքումի մի քանի կաթիլը դիմակի կամ կրեմի մեջ ավելացնելով կստանաք հիանալի ձգող ու փափկեցնող միջոց։ Սակայն այն առաջին անգամ պետք է քսել մաշկի մի փոքր հատվածին՝ պարզելու մաշկի զգայունությունը։
3․Գեղեցիկ մազեր
Քրքումի մեջ առկա օգտակար նյութերը սնուցում են մազարմատները, բարելավում արյան շրջանառությունը, խթանում մազերի աճն ու կազմվածքը։ Քրքումի յուղի կամ նրա հյութի մի քանի կաթիլ ավելացրեք մազերի դիմակի մեջ ու քսեք մազերին ու գլխամաշկին։ Սա կօգնի ազատվել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են մազերի յուղայնությունը, թեփը, մազաթափությունը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



