Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


Արդյո՞ք Ռուսաստանը հենց Նավալնու կարիքն ունի

INTERNATIONAL NEWS
Մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ Կրեմլում պատիվների էր արժանացնում իր իսկ ներկայացմամբ՝ հարգարժան և երկրի վաղվա օրն ապահովող հանրային, մշակութային գործիչների ու գիտնականների, հազարավոր մարդիկ Մոսկվայի, Պիտերի փողոցներում «Պուտինը գող է» կարգախոսն էին վանկարկում: Այդ իրավիճակում բնական է, որ կրեմլյան ոստիկանությունը պիտի իր սովորական մեթոդներին անցներ՝ բռնության ենթարկելով ու ձերբակալելով մարդկանց: Վերջիններիս թվում՝ նաև բողոքի ցույցերի կազմակերպիչ Ալեքսեյ Նավալնուն, որին իրավապահ մարմինները, իսկ ավելի կոնկրետ՝ իշխանությունները, որոշեցին 30 օր «ճաղերի ետևում հանգստի ուղարկել», հընթացս նաև նրա կողմնակիցների նկատմամբ քրեական գործեր թխելով:
 
Ուղիղն ասած՝ հարցի առնչությամբ երկար–բարակ շաղակրատելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլորը գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում պուտինյան Ռուսաստանը, և ինչ՝ չեկիստական ամուր պատին բախվելու տառապանքը: Մյուս կողմից էլ՝ ռուս ժողովրդի բախտը չի բերել նաև ներկայիս ընդվզումը համակարգող Նավալնու՛ առումով, և այս պնդումը բացարձակապես պայմանավորված չէ ռուսական հայտնի պրոպագանդայի ներազդման հանգամանքով: Մի քաղաքական գործիչ, որ հրաշալի կրթություն ունի, ընդգրկվել է Աշխարհում գլոբալ մտածող հարյուրյակի ցանկում և հայտ է ներկայացնում աշխարհի բնական ռեսուրսների 30%–ն ունեցող բազմազգ երկրի նախագահ դառնալ, մի՞թե պիտի ոչնչով չտարբերվի այն համակարգի դեմքերից, որոնց դեմ ինքն է պայքարում:
 
Չեմ թաքցնի. Ալեքսանդր Նավալնին շատերին զարմացրեց դեռ 2011–ին, երբ Պետդումայի ընտրությունների կեղծման դեմ կազմակերպված բողոքի ցույցերի ընթացքում փաստացի բախում հրահրեց ոստիկանության հետ՝ «Ինչո՞ւ եք բռնաբարված ոչխարի պես տեղներումդ կանգնել» գոռալով (ես դեռ մեղմացնում եմ նրա ուղիղ խոսքը): Ընդ որում՝ իր իսկ կողմնակիցների ուղղությամբ: Չխոսենք այլևս այն մասին, որ դրանից անմիջապես հետո հայտարարեց ընդդիմության շարքերը լքելու և երկրի համար «բազում լավ բաներ անող Մեդվեդևին սատարելու վերաբերյալ»: Այն նույն Մեդվեդևին, որին հետո, Պուտինին զուգահեռելով, կրկին գող պիտի անվաներ…
 
Ճիշտ է, դրանից հետո նա իր միկրոբլոգում ներողություն խնդրեց այդ միջադեպի համար, բայց պիտի նկատել, որ այս մարդու հետ այդպիսի «միջադեպեր», խոսքի, գործի, ունեցած կապերի «վերաճշտումներ» չափից ավելի հաճախ են պատահում: Վերջին թարմ միջադեպը դիտարկենք. մարդն առաջին անգամ, այն էլ՝ Ռուսաստանի օրվա առիթով կազմակերպված տոնակատարություններին զուգահեռ, օրինական հնարավորություն էր ստացել բողոքի ակցիա իրականացնել Մոսկվայի սրտում՝ Անդրեյ Սախարովի պրոսպեկտում: Բայց հանկարծ, ակցիայից ընդամենը ժամեր առաջ, որոշեց բողոքի ցույցը տեղափոխել Տվերսկայա փողոց՝ խոսելով քաղաքապետարանի հետ նախապես հաստատված վայրում, իբր, բեմ ու անհրաժեշտ պարագաներ չտրամադրելու մասին՝ հրաշալի իմանալով, որ ոստիկանության հետ բախումը չհաստատված վայրում անխուսափելի է լինելու:
 
Անշուշտ, Ռուսաստանը փոխելու կամ չփոխելու գործը ռուսների գործն է (մի բան, որ օրերից մի օր իրականություն կդառնա վերջապես, որովհետև փտած համակարգը չի կարող հարատևել), բայց, ուղիղն ասած, կոնկրետ Նավալնու միջոցով Ռուսաստանում համակարգային փոփոխություններ բերելու փորձը դեռ չձեռնարկված է խիստ կասկածելի և նույնիսկ վտանգավոր թվում:
 
Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR