Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Աշոտյանն ուզում է փորձագետներին աշխատեցնել «հանուն հայրենիքի»` անվճար. նրանք համաձայն չեն. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի երեկ հրավիրած «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ խորհրդի գաղափարի հեղինակը հրավիրել է փորձագետներին աշխատելու հանձնաժողովի հետ, ավելի ճիշտ՝ հանձնաժողովի համար, սակայն գումարի հարցը չի լուծել:

«Ճիշտ է, հիմա գումար չունենք խորհրդի համար»,– նիստին հրավիրվածներին «ավետեց» Արմեն Աշոտյանը՝ հավելելով. «Նյու վասյուկի չենք խաղալու: Գծային ԱԺ–ից պետք է անցնենք նաև տարածականի, նման չափագրում անենք»:

Նիստին հրավիրված Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը հարց բարձրացրեց. «Հիմա դուք պետական կառույց եք, ասում եք՝ եկեք մեզ օգնեք: Ինձ համար պարզ չի՝ ինչի՞ պիտի ձեզ օգնեմ»,– ասաց նա՝ չկիսելով Արմեն Աշոտյանի տեսակետը, թե «էնտուզիազմով» պետք է աշխատել: «Էնտուզիազմով տուն չեն պահում»,– տեղից ռեպլիկ հնչեցրեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Ստացվում է՝ պատգամավոր ընտրվել են այլ մարդիկ, սակայն քանի որ նրանց «կարողությունները չեն ներում», օրինագծերի և խորհրդարանական դիվանագիտության զարգացման համար պետք է աշխատեն այլ փորձագետներ, որոնց մի մասին, ի դեպ, իշխանության տարբեր ներկայացուցիչները «գրանտակերներ» էին անվանում: Ընդ որում՝ գոնե այս պահին, անվճար հիմունքներով: Սա այն դեպքում, երբ որոշ շրջանակներում հայտնի է նաև, որ ԱԺ որոշ ոչ գործարար պատգամավորներ, բացի մոտ 700 հազար աշխատավարձից, նաև այլ գումարներ են ստանում կուսակցությունից:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը նաև հանդիմանեց պատգամավորներին. «Ես բազմաթիվ նյութեր եմ գրում, և դրանց մեծ մասը դուք չեք կարդում... ինչո՞ւ չեք կարդում... հատուկ եմ կոպիտ ասում։ ԱԺ–ում պետք է մարդիկ լինեն, որ շահագրգիռ լինեն»։

Արմեն Աշոտյանն ի պատասխան բացահայտեց իր հայրենանվեր մղումները. «Եթե այս նիստին հրավիրել ենք, ուրեմն Ձեզ կարդում են։ Իմ մոտիվացիան է` աշխատել հանուն երկրի, գրել ոչ թե գրադարակի, գրադարանի, հանուն թղթի, այլ երկրի համար։ Այնպես չէ, որ միայն իմ խաթր կամ ՀՀ համար եք այստեղ լինելու»:

Խորհրդի նիստին հրավիրվածները, սակայն, չէին ազդվել Աշոտյանի «հայրենասիրական» դիտողություններից: Ավելին, նրա ծրագիրը հասկանալի չի եղել ներկաների համար: «Հասկանալի չէր՝ ոնց են պատկերացնում էդ մարդիկ էդ գործը: Երևի իրենք էլ են դեռ ուզում պարզել՝ ինչ կարելի է անել, ոնց կարելի է դա ընդհանրապես կազմակերպել, սակայն դեռ հստակ պատկերացում չունեն»,– խորհրդի նիստից հետո «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ հավելելով, որ փորձ է արվում պառլամենտական դիվանագիտության ոլորտը զարգացնել:

Մեր դիտարկմանը, թե ստացվում է՝ իրենք ընտրվել են, ուզում են Ձեր ներուժն օգտագործել, ընդ որում՝ անվճար, քաղաքագետը ծիծաղեց. «Դե չգիտեմ, էդ հարցում դեռ չի խորացել, ամենատարրական հարցերի պատասխանները դեռ չկան: Օրինակներ եղան, թե ուրիշ տեղերում ոնց են անում: Ես առաջարկեցի հստակեցնել՝ իրենք ոնց են պատկերացնում խորհրդի աշխատանքը»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Անալիտիկ խորհրդի» հաջորդ նիստը կկայանա հուլիսին, որը, ըստ Արմեն Աշոտյանի, նվիրված կլինի նրան, թե ԱԺ հաղորդակցական խողովակներն ինչպես օգտագործել` լուծելու արտաքին մարտահրավերները։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns