Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը մարդկանց հնազանդեցնելու և իշխանությունների ներկա մարտահրավերների դեմ հին «տրեխներով» պայքարելու մասին. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեփական ինքնությունը պահպանելով աշխարհի հետ համընթաց զարգանալու և ժամանակակից աշխարհում պատշաճ տեղ ու դեր ունենալու համար հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանի կարծիքով ամենակարևորն այն է, թե բազմազան ու բազմադեմ աշխարհում ում հետ ես ցանկանում համընթաց «քայլել» և որն է այն ստանդարտը, որը երկիրը կարող է դրսևորել այդ համընթացության մեջ:

Նրա կարծիքով, եթե մենք ցանկանում ենք համընթաց քայլել արաբական աշխարհի հետ, ապա դա թեև հնարավոր է, սակայն հայի բնույթի հետ համատեղելի չէ:

«Դա հլու–հնազանդ ստրկամտությունն է, կրոնի միջոցով ենթարկեցնելու մեխանիզմն է, որն ի դեպ հայ առաքելական եկեղեցին և մեր իշանությունները տարբեր ձևերով փորձում են մեր գլխին փաթաթել: Այս մոդելի հետ համընթաց քայլելը երկու պատճառով չի ստացվում, քանի որ դրա համար պետք է շատ փող ունենալ և կարողանալ այնպես կառավարել երկիրը, որ սեփական քաղաքացիները սոցիալական խնդիրներ չունենան: Նման պարագայում միայն հնարավոր կլինի սեփական կամքը թելադրել ժողովրդին»,– ասում է Ա. Սեդրակյանը:

Քաղաքագետի ներկայացմամբ հաջորդը ռուսականն է, որն ավելի նախընտրելի է մեր իշխանությունների համար: Դրա հիմքում դրված է չկերակրել և ենթարկեցնել բանաձևը: Բայց այն պրոեկտելով հայկական՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» մենթալիտետի վրա, ունենում ենք այն հուժկու արտագաղթը, որն այսօր կա: Երրորդ և ամենադժվար ստանդարտը դա եվրոպականն է, քանի որ այնտեղ իրականում երկիրը թեև մենակ է, բայց նաև պարտավոր է հասարակությանը չխանգարելու ստատուս ունենալ:

«Եվրոպական ստանդարտը Հայաստանի վերնախավին հենց դրանով է սարսափեցնում: Նրանք վախենում են, որ վերահսկելու են իրենց միջոցները, ֆինանսական հոսքերը, կեղտոտ փողերի շարժը և այլն: Ներկայացված երեք մոդելներով էլ կարելի է հպարտանալ, բայց թե որքանով կարելի այդ տիրույթներում երջանիկ լինել, դա որոշում է մարդն ինքը: Եվ որպեսզի անհատը կարողանա նման որոշում կայացնել պետք է գրագետ լինի»,– համոզված է Անուշ Սեդրակյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ, մեր իրականությունում, սակայն գիտելիք փոխանցելու փոխարեն թե՛ մամուլը, թե՛ գիտակրթական և թե՛ զուտ մասնագիտական քննարկումները ծառայեցվում են միայն ու միայն քաղաքական պրոպագանդա իրականացնելու և եղած բացասական երևույթները այս կամ այն հարցի տակ պարտակելու համար:

«Ներկայի պետական քաղաքականությունը միտված է, որ մի կողմից որևէ ստանդարտներ չլինեն, մյուս կողմից միջին վիճակագրական քաղաքացին անգամ բազում խոցելի կետեր ունենա: Սա է մարդկանց հնազանդեցնելու ներկա իշխանությունների բանաձևը: Բայց իրական անկախության մասին տարրական կարծիք կազմելու համար հարկավոր է ընդամենը դիտարկել երկրի էկոլոգիական իրավիճակը, մարդկային ռեսուրսի բարձր պատրաստվածությունը և այլն»,– ասաց Ա. Սեդրակյանը:

Ստացվում է, որ սրանք այն ազդակներն ու գործոններն են, որոնք եթե պատշաճ մակարդակի վրա լինեն, ապա հնարավոր կլինի հանգիստ շունչ քաշել և համոզված լինել, որ գործող ղեկավարները երկրի արյունը խմելով չեն հարստանում:

«Դրանք գործոններ են, որոնք որևէ կերպ չեն կարող նպաստել երկրի ղեկավարների անձնական հարստացմանը, ինչը հակասության մեջ է մեր պաշտոնյաների կուտակած հարստության հետ: Որքան բարգավաճ է երկիրը, այնքան պետական պաշտոնյայի անձնական հարստացման հնարավորությունը դառնում է անհնար: Եվ ընդհակառակը: Այսինքն ստացվում է, որ մեր պաշտոնյաները հիմնականում ունեն և առաջնորդվում են ոչ թե պետության բարգավաճման հեռանկարային ծրագրով, տեսլականով և ցանկությամբ, այլ հետապնդում են անձնական հարստացման նպատակ»,– ասաց քաղաքագետը:

Բացի այդ, կարևոր է ընդգծել, որ պետականության հանդեպ գիտակցություն ունենալու առումով մենք դեռ գտնվում ենք տրեխների դարաշրջանում և առաջին հերթին հարկավոր է դա ընդունել: Եվ ժամանակն է, ոչ թե տրեխները թաքցնել, այլ՝ արագ զարգացող աշխարհում այն քիչ–քիչ հանել, ասում է քաղաքագետը, որն արվում է միայն մի ձևով՝ սովորելով:

«Նախ պետք է սովորել պետական օրակարգը, որի ժամանակ հարկավոր է հստակ խոստովանել մեզ համար բավականին տհաճ իրողություն, որ հայերը մտովի տրեխավորներ են: Դա պետք է հրապարակավ ասել և ֆիքսել: Եվ պետք չէ միֆերով տառապել, ինչպես սփյուռքի միֆի դեպքում: Միայն ես եմ կարողացել խոսել սփյուռի դեստրուկտիվ դերի մասին: Մենք միֆ ունենք, որ սփյուռքը ունի կոնստրուկտիվ ներդրում մեր երկրի կյանքում: Բայց այդպես չէ: Սփյուռքը մի քանի անգամ ավելի մեծ ներդրում ունի մեր իշխանավորների հարստացման մեջ, քան որևէ այլ երկրում: Այդ է պատճառը, որ հարկավոր է միֆերի ապակառուցումից գնալ դեպի մաքուր տեղական պետական նախագծի ձևավորում»,– ասաց Ա.Սեդրակյանը:

Հրապարակախոսի կարծիքով այդ պրոցեսը դանդաղում է մի պարզ պատճառով, որ մենք չունենք գաղտնի քաղաքական էլիտա, որը կարող է պրոգրես ապահովել: Եթե մենք նման դաս ունենայինք, ապա մենք այս իրավիճակում չէինք լինի: Իսկ ներկա քաղաքական «էլիտայի» պարտությունը պայմանավորված է նրանով, որ նրանք միայն մտածում են սեփական արտաքին տեսքն ուռճացնելու և ոչ թե գիտելիք ունենալու մասին: Եվ դրանով են պայմանավորված մեր բոլոր ձախողումները միջազգային հարթակներում:

«Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն պատժվել բոլոր իրական մեղավորները: Նման կարծիք արտահայտելու ժամանակ, միանգամից ասում են՝ «արյուն եք ուզում», բայց պետք է հիշել, որ պատիժը դա աշխարհի ամենաարդար որոշումն է: Եթե այդպես չլիներ, Աստվածաշնչի մեջ չէր ասվի՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման: Բայց դրա տակ ընկած է համաչափ պատժի գաղափարը, որը նաև ընկած է քրեական և քաղաքացիական օրենսգրքերի համաչափության հիմքում»,– ասաց Ա. Սեդրակյանը:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League