Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Նախարարի տեղակալի ավիատոմսը արժեցել է 1600 դոլար, գործուղումը՝ 2200. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016 թ. ընթացքում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը արտասահմանյան 56 գործուղում է ունեցել: Նշվածից մեծ մասը՝ 30 գործուղում, ֆինանսավորել է հրավիրող կողմը: Մնացած 26 գործուղման ընդհանուր ծախսը կազմել է 19 միլիոն 32 հազար 841 դրամ, որից ավիատոմսերի գնման համար ծախսվել է 7 միլիոն 620 հազար 781 դրամ, իսկ օրենսդրությամբ սահմանված այլ վճարումները կազմել են 11 միլիոն 412 հազար դրամ:

Նախարարության աշխատակիցներն իրենց 2016 թ. ընթացքում կատարած գործուղումների արդյունքում այցելել են աշխարհի 24 երկիր և 26 քաղաք: Քաղաքների աշխարհագրությունը բավական խայտաբղետ է: Էներգետիկայի նախարարության աշխատակիցները որտեղ ասես, որ չեն եղել՝ Աբու Դաբիից մինչև Նյու Յորք ու Թաիլանդից մինչև Մանիլա (Ֆիլիպիններ):

Նախարարությունից բավական շատ գործուղումներ են ունեցել նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը և արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը՝ համապատասխանաբար 11 և 12 գործուղում:

Պետական բյուջեից վճարված գործուղումներից որպես ամենաթանկը առանձնանում է նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի դեպի ԱՄՆ գործուղումը, որի ընդհանուր ծախսը կազմել է 1 միլիոն 601 հազար 840 դրամ: Ավիատոմս գնելու համար ծախսվել է 391 հազար 558 դրամ, իսկ օրենսդրությամբ սահմանված վճարումները կազմել են 1 միլիոն 210 հազար 282 դրամ: Վերջինս մեկնել էր Նյու Յորք որպես պատվիրակության անդամ և այնտեղ էր գտնվել հոկտեմբերի 6–13–ը:

Ըստ թանկության հաջորդը դեպի Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 14–րդ նիստին մասնակցելու նպատակով նախարարության չորս աշխատակցի՝ Աշոտ Մանուկյանի, Հայկ Խաչատրյանի, Արա Սիմոնյանի և Տիգրան Մելքոնյանի գործուղումն է, որը կազմել է 1 միլիոն 599 հազար 397 դրամ: Սրանից ավիատոմսերի ձեռքբերման համար ուղղվել է 657 հազար 963 դրամ, իսկ մնացած 941 հազար 434 դրամը օրենսդրությամբ նախատեսված այլ վճարումներն են:

1 միլիոն 357 հազար 982 դրամ է կազմել նախկին նախարար Լևոն Յոլյանի, նրա տեղակալ Արեգ Գալստյանի և բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի դեպի Վիեննա գործուղումը: Վերջինների ավիատոմսերի գնման համար պետբյուջեից հատկացվել է ընդհանուր 454 հազար 328 դրամ, իսկ մնացած 628 հազար 290 դրամն էլ նախատեսվել է գիշերակացի և սննդի համար: Նրանք գործուղվել էին մասնակցելու Վիեննայում կայացած եռօրյա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսին:

Գրեթե նույնքան գումար է ծախսվել ապրիլի 11–13–ն ընկած ժամանակահատվածում դեպի Վիեննա միայն նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի գործուղման համար, այն է՝ 1 միլիոն 93 հազար 544 դրամ կամ 2 հազար 200 ԱՄն դոլար: Վերջինիս ավիատոմսը արժեցել է 798 հազար դրամ, իսկ 295 հազար 544 դրամն էլ հատկացվել է օրենսդրությամբ սահմանված այլ վճարումների համար: Ստացվում է, որ մի դեպքում 3 պաշտոնյայի գործուղումը նույն քաղաք կազմում է 1 միլիոն 357 հազար դրամ, իսկ մեկ ուրիշ դեպքում միայն մեկինը՝ 1 միլիոն 93 հազար դրամ:

Հայկ Հարությունյանի մեկ այլ՝ դեպի Աբու–Դաբի գործուղման ծախսերը կազմել են 831 հազար 686 դրամ, որից ավիատոմսը՝ 390 հազար դրամ է արժեցել:

1 միլիոն դրամից ավելի գումար է վճարվել նաև նախարարի մեկ այլ տեղակալի՝ Լևոն Գալստյանի դեպի Փարիզ գործուղման նպատակով, ավելի ստույգ՝ 1 միլիոն 96 հազար 848 դրամ, որից ավիատոմսի և մնացած ծախսերի համար նախատեսվել է համապատասխանաբար՝ 582 հազար և 514 հազար 848 դրամ: Գալստյանը մայիսի 9–12–ը գտնվել է Փարիզում «Միջուկային էներգետիկայի ֆինանսներ» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանի դեպի Բաղդադ քառօրյա գործուղումն էլ արժեցել է 950 հազար դրամ, որից ավիատոմսը գնվել է 400 հազար դրամով, իսկ 550 հազար դրամն էլ ծախսվել է կեցության և սննդի համար:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League