Կշեռքների համար հանգամանքները գերազանց կդասավորվեն. Հունիսի 14-ի աստղագուշակ
LIFELife.panorama.am-ը գրում է.
Խոյ
Օրը Խոյերի ուշադրությունը պահում է հասարակական իրադարձությունների և միտումների վրա, առաջարկում է առավելագույն օգուտ քաղել հանդիպումներից, ժողովներից, համատեղ ակցիաներից: Հետաքրքրություն կներկայացնեն և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական միջոցառումները, հատկապես, եթե լավ գիտեք դրանց նպատակները, պատմությունը: Եթե կլանված եք անձնական կյանքի իրողություններով, արժե հեռատեսություն դրսևորել:
Ցուլ
Ցուլերին այսօր դժվար կլինի իրենց ճաշակները ներդաշնակորեն համադրել արտաքին պահանջների հետ: Պատասխանատու Ցուլերը ստիպված կլինեն իրենց ցանկությունների մի մասը զոհաբերել հանուն գործի, որն իրենք գլխավորում են: Նպատակասլաց Ցուլերը ստիպված կլինեն հաշվի նստել պայմանների հետ, որոնցում կարող են հասնել իրենց նպատակին: Եթե որոշակի միջավայրում արդեն հասել եք հայտնիության, անցանկալի է թուլացնել վերահսկողությունը:
Երկվորյակ
Երկվորյակները կարող են ապավինել ընկերների, գործընկերոջ, օրենքի աջակցությանը, անսովոր իրավիճակի բարեհաջող լուծմանը, անծանոթ միջավայրում իրենց հետաքրքրությունների պաշտպանությանը: Կարող եք հաջողությամբ հանձնել քննությունը, ստանալ պարգև, պաշտոնական թույլտվություն, կարևոր փաստաթուղթ կամ այլ արժեքավոր առավելություն: Ինքնասեր Երկվորյակներին խորհուրդ չի տրվում վհատվել, եթե վեճի արդյունքը դարձել է չեզոքությունը:
Խեցգետին
Խեցգետիններին այսօր չի հաջողվի կենտրոնանալ իրենց անձնական ծրագրերի վրա, քանզի իրադարձությունների ընթացքը թելադրում են արտաքին հանգամանքները: Հնարավոր է ստիպված լինեք մինչ գիշեր մնալ ինչ-ինչ կանոնների կամ ավանդույթների շրջանակներում, հետևել ընտանիքի կամ խմբի օրենքներին: Եթե կրիտիկական կամ ոչ տիպիկ իրավիճակ է ստեղծվել, ստիպված կլինեք ողջ ուժերն ուղղել դրա լուծմանը:
Առյուծ
Առյուծներն խորհուրդ է տրվում օրն օգտագործել գլոբալ, այլ ոչ մանր առաջադրանքների լուծման համար: Կարելի է ամփոփել համագործակցության և համատեղ ջանքերի արդյունքները, համալիր գնահատականներ տալ, ուրվագծել ապագայի հեռանկարները: Հաջող պահ է անկեղծ երկխոսության, կառուցողական բանավեճի շարունակության կամ ավարտի համար: Կարևոր է անհրաժեշտ մակարդակում պահել անձնական հեղինակությունը:
Շարունակությունը՝այստեղ.



