Հյուսիսային Կորեայում ազատ են արձակել 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի ուսանողին
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեան ազատ է արձակել քարոզչական պաստառը գողանալու փորձի համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի ուսանող Օտտո-Ֆիդերիկ Ուորմբիրին:
«Նախագահի հանձնարարականով Պետքարտուղարությունը հասել է Ուորմբիրի ատազմանը: Նա գտվում է ԱՄՆ-ի ճանապարհին, որտեղ կվերամիավորվի ընտանիքի անդամների հետ», -BBC-ի փոխանցմամբ` ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ Պետդեպը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի ևս երեք քաղաքացու ազատ արձակման հարցով, որոնք դեռևս կալանաքի տակ են ԿԺԴՀ-ում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 22-ամյա ամերիկացին քնաբեր ընդունելու պատճառով կոմայի մեջ էր ընկել: Վիրջինիայի համալսարանի ուսանողը ձերբակալվել էր 2016-ի հունվարին:
Ամերկացին ասուլիսի ժամանակ նշել է, որ հյուրանոցի պատից հանել է քաղաքական պաստառը, ինչը դիտարկվել է որպես վնաս Հյուսիսային Կորեայի ժողովրդի մոտիվացիային:



