«Ալաշկերտին» Մինսկում միացել է սերբ պաշտպան
SPORTՖուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» շարունակում է մարզումային հավաքը Մինսկում՝ պատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին:
Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմին է միացել եւ արդեն առաջին մարզումն է անցկացրել սերբ եզրային պաշտպան Մլադեն Զելկովիչը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի «Նովի Սադ», «Ցելարեւո», «Պրոլետեր», Բոսնիայի «Ռադնիկ» և «Ժելեզնիչար», Կանադայի «Վաթերլո» թիմերում: Ավարտված մրցաշրջանում Զելկովիչը 26 խաղ է անցկացրել «Ռադնիկի» կազմում:
Հունիսի 15-ին «Ալաշկերտն» առաջին ստուգողական խաղում կմրցի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի «Լուչ-Էներգիա» թիմի հետ, որը հունիսի 13-ին ժամանել է Մինսկ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



