Սյունիքում 62-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ գլխից կրակելու միջոցով
SOCIETYՍյունիքի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել,ով գրչանման առարկայով ինքնասպանություն է գործել։
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է։
«Հունիսի 13-ին ժամը 14։20-ին Սիսիանի հիվանդանոցից ահազանգ է եղել, որ շտապօգնության խումբը մեկնել է Սիսիան քաղաքի Գայի փողոց 13 շենք 15 բնակարան, որտեղ հայտնաբերել է նույն տան բնակիչ, 1955-ին ծնված Ս.Ի.-ին՝ մահացած, գլխի շրջանում արյան հետքերով»,- ասաց Ջանոյանը։
Նա հայտնեց, որ մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում իր բնակարանի ննջասենյակում տղամարդը գրչանման ինքնաշեն սարքով կրակել է աջ քունքային շրջանին։
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություն, կատարվում է քննություն։



