Եվրամիությունում մեկ տարում ապաստան ստանալու շուրջ 1,3 մլն խնդրագիր Է տրվել
INTERNATIONAL NEWS2016 թվականին Եվրամիության (ԵՄ) 28 երկրներում գրանցվել Է ապաստանի ստացման 1,29 միլիոն խնդրագիր: Հունիսի 12-ին այս մասին հայտնել Է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը:
«Անցյալ տարի Եվրամիության երկրներում ստացվել Է ապաստանի տրամադրման 1 մլն 291 հազար 785 խնդրագիր: Դրանցից 1 մլն 235 հազար 355-ը սկզբնական խնդրագրերն են»,- նշել Է գործակալությունը:
Ապաստանի տրամադրման սկզբնական խնդրագրերը միգրանտների կողմից սովորաբար տրվում են Եվրոպայում իրենց գտնվելու առաջին ամսին, այսպիսով 1,23 միլիոնն այն թիվն Է, որն առավել ստույգ Է բնորոշում ԵՄ-ի երկրներ ժամանած անօրինական միգրանտների քանակը, որոնք ձգտում են օրինական կարգավիճակ ունենալ Եվրամիությունում:
Կրկնական խնդրագրերը սովորաբար միգրացիոն ծառայությունների քննարկման են տրվում սկզբնական խնդրագրի մերժումից հետո: Մերժումից հետո իր գործի վերանայման հասնելու համար միգրանտը պետք Է ներկայացնի նոր տվյալներ, որոնք հաստատեն, որ իրեն հայրենիքում ֆիզիկական վտանգ Է սպառնում իր քաղաքական կամ կրոնական հայացքների, կամ սեռական կողմնորոշման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



