Ոստիկանությունը Մյունխենում կատարված հրաձգությունն ահաբեկչություն չի համարում
INTERNATIONAL NEWSՄյունխենի ոստիկանությունը հայտարարել Է, որ ոչ մի կարգի հիմքեր չկան ասելու, թե քաղաքի կայարանում տեղի ունեցած հրաձգության միջադեպը, որտեղ երեք մարդ Է վիրավորվել, եղել Է ահաբեկչական գործողություն, հրաձգությունը սարքել Է Գերմանիայի մի քաղաքացի:
«Բացարձակապես ոչ մի կարգի ապացույցներ չկան, որ խոսքը կարող Է վերաբերել ահաբեկչական գործողության»,- հայտարարել Է քաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս դա Գլորիա Մարտինսը:
Նրա խոսքով՝ կայարանում ոստիկանական պարեկի վրա կրակել Է Գերմանիայի 37-ամյա քաղաքացի, որն ավելի վաղ մասնակցել Է ծեծկռտոցի: «Դա Գերմանիայի 37-ամյա քաղաքացի Է, ենթադրաբար, նա ժամանել Է Վերին Բավարիայի օկրուգից»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ ոստիկանական պարեկը, որի հետ չարագործը փոխհրաձգություն Է սկսել, «Ունտերֆորինգ» (UnterfՓhring) երկաթուղային կայարան Է եկել զանգվածային ծեծկռտոցի պատճառով արված կանչով, որը հրաձիգը սարքել Է գնացքի վագոնում:
Փաստաթղթերի ստուգման ընթացքում չարագործը դուրս Է բերվել գնացքից, կառամատույցին նա տղամարդ ոստիկանի հանդերձանքից դուրս Է քաշել ցուցակային ատրճանակը եւ անկանոն կրակ բացել: Դրա հետեւանքով կին ոստիկանը գլխից ծանր վիրավորվել Է, եւս երկու պատահական անցորդներ ստացել են ծանր, բաց ոչ մահացու վերքեր:
Վիրավորված կին ոստիկանը հասցրել Է կրակել հարձակվողի վրա: Նա փորձել Է փախչել, սակայն ոստիկանները նրան բռնել են կայարանի մերձակա խոշոր գրասենյակներից մեկի մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



