Ադրբեջանի բանտում լրագրողին տանջանքների են ենթարկել, իսկ նրա եղբորը՝ սպանել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի իշխանությունների դեմ հանդես եկող՝ լրագրող, ադրբեջանական 7gün.az կայքի գլխավոր խմբագիր Դավիդ Շիրալիևը 2014 թ. օգոստոսի 30-ին ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից ապօրինի ձերբակալվել է և մինչ օրս անազատության մեջ բռնության ու տանջանքների է ենթարկվում: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական bastainfo.com կայքը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Շիրալիևի փաստաբանը:
Վերջինս նաև կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական կազմակերպություններին՝ խորն ուսումնասիրել այս հարցը: Փաստաբանն ավելացրել է նաև, որ 2014 թվականից սկսած՝ իր և իր պաշտպանյալի նկատմամբ բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցվել, իսկ Շիրալիևի եղբայրը դաժանորեն սպանվել է:
1
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”
2
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
3
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance
4
Unisport – Armenian Futsal Cup holder
5
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank



