Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի փորձագիտական հանրույթը կաջակցի խորհրդարանական դիվանագիտությանը

SOCIETY

 Հայաստանի փորձագիտական, ակադեմիական, հետազոտական հանրույթը աջակցություն կտրամադրի խորհրդարանական դիվանագիտությունը: Հունիսի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպումը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ աշխատանքային խմբի նպատակն է փորձագիտական, ակադեմիական, հետազոտական հանրույթի կողմից աջակցություն տրամադրել խորհրդարանական դիվանագիտությանը:

«Հիմնական նպատակն է լինելու օգնել Ազգային ժողովի  մարմիններին, որպեսզի վերջիններս հանձնաժողովի միջոցով ստանան հնարավորինս արդիական և ժամանակակից տեղեկություններ ակադեմիական-փորձագիտական ոլորտից, որոնք կարող են կիրառվել խորհրդարանական դիվանագիտության այս կամ այն հարթության մեջ», ասաց Արմեն  Աշոտյանը:

Նա հայտնեց, որ խորհուրդը գործելու է երկու  ձևով՝ ընթացիկ և պլանավորված: Ընթացիկ աշխատանքները ենթադրում են որոշակի լսումներ, թեմատիկ քննարկումներ, իսկ օպերատիվ աշխատանքը ենթադրում է քննարկել տվյալ պահին առկա դիվանագիտական մարտահրավերները: «Այս երկու բաղադրիչների համադրմամբ ենք պատկերացնում աշխատանքի կազմակերպումը: Փորձագիտական խորհուրդն ունենալու է իր առանձին աշխատակարգը: Իհարկե, չենք ուզում, որ մտավոր գործունեությունը չափից ավելի բյուրոկրատիզացված լինի, բայց, այդուհանդերձ, որոշակի հաշվետվողականության ձևաչափ պետք է ունենա»,- ընդգծեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նախագահը:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ իրենք խնդրել են, որ աշխատանքային առաջին նիստին մասնակցեն տարբեր քաղաքական հայացքներ, քաղաքական աշխարհայացք ունեցող մարդիկ, տարբեր դպրոցների ներկայացուցիչներ, որպեսզի միավորեն Հայաստանի քաղաքական մտավոր այն վերնախավին, որն աշխատում է արտաքին քաղաքական ոլորտներում, որը կարող է իր մտավոր գործունեությամբ, ընթացիկ վերլուծություններով աջակցել խորհրդարանական դիվանագիտությանը: «Հայաստանում ձևավորված փորձագիտական հանրույթը բավականին մեծ ներուժ ունի, հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, շատերի փորձագիտական վերլուծությունները տպագրվում են արտերկրում, բոլորը հրավիրյալ դասախոսներ են արտերկրում, մասնակցում են տարբեր գիտական, քաղաքական կոնֆերանսների: Ուստի, կարծում եմ, որ այդ ներուժը չի կարելի անտեսել,  և այն պետք է առավելագույնս ծառայեցնենք մեր երկրի զարգացմանը, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների տիրույթում»,- ընդգծեց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ խորհուրդը ձևավորվելու է հինգ տարի ժամկետով՝ մինչև ԱԺ 6-րդ գումարման լիազորությունների ավարտը:

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար փորձագետների առաջին հանդիպմանը մասնակցում էին քաղաքագետներ Ռիչարդ Կիրակոսյանը, Ստեփան Գրիգորյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը, Գագիկ Հարությունյանը, Մանվել Սարգսյանը, Արամ Սաֆարյանը, Ալեքսանդր Մարկարովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, վրացագետ Ջոնի Մելիքյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, քաղաքական վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը, արաբագետ Սարգիս Գրիգորյանը, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, իրանագետ Վարդան Ոսկանյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League