Մոսկվա-Երևան ավտոբուս է վթարի ենթարկվել
SOCIETYՎորոնեժի մարզում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը: Ռուսական աղբյուրի համաձայն, վթարի հետևանքով տուժել է 3 մարդ: Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում:
Mercedes-Benz մակնիշի ավտոբուսի վարորդը կորցրել է ինքնատիրապետումը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել առուն:
Տարբեր ծանրության վնասվածքներ ստացած 3 քաղաքացիներից երկուսը երեխաներ են: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Հայտնի է, որ ավտոբուսում վթարի պահին եղել է 39 քաղաքացի:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



