Հրաձգություն Է տեղի ունեցել Մյունխենի արվարձանի երկաթուղային կայարանում
INTERNATIONAL NEWSԱռնվազն մեկ մարդ վերքեր Է ստացել Մյունխենի արվարձանի քաղաքային Էլեկտրագնացքի Ունտերֆերինգ կայարանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է դաշնային ոստիկանությունը: «Ունտերֆերինգ կայարանում ոստիկանական գործողության ընթացքում բանը հասել Է հրազենի կիրառման: Տուժել Է առնվազն մեկ մարդ»,-ասված Է ոստիկանության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել Է, որ այժմ «իրադրությունը վերահսկվում Է»: Նրա խոսքով՝ բնակչության համար վտանգ չկա: Արտակարգ պատահարի վայր են ժամանել ոստիկանության հատուկ նշանակության ուժեր, գործի Է դրվել ուղղաթիռ: Bayerischer Rundfunk ռադիոկայանի տվյալներով՝ Ունտերֆերինգի ուղղությամբ շարժակազմերի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցված Է:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին, որ կայարանում տեղի Է ունեցել հրաձգություն, որի հետեւանքով կարող Էր վիրավորվել իրավական մարմինների աշխատակիցը: Այդ տեղեկատվությունն առայժմ չի հաստատվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



