Մի քիչ չափազանցված կլինի, եթե ասեմ, որ անձնական կյանք չունեմ. Գայա Արզումանյան
PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
Օրերս երգչուհի Գայա Արզումանյանը իր հանդիսատեսին հանձնեց «Ամեն ինչ կամ ոչինչ» տեսահոլովակը: Երգչուհին երգում ասես ինքն իր մասին պատմի, նա ունի ճանաչում, սեր, բայց անձնական կյանքում դատարկություն է: Life.panorama.am-ի հետ զրույցում Գայան խոսեց տեսահոլովակում ներկայացված հերոսուհու եւ իր նմանությունների մասին:
«Ի սկզբանե այս երգի խոսքերը մտածված էր մեր կողմից, որի մասին պատմեցինք Ավետ Բարսեղյանին, որից հետո նա մեզ ներկայացրեց մի փոքրիկ պատմություն մեկ մարմնում երկու կանանց պայքարի մասին: Պատմությունն առաջին անգամ ընթերցելուց հետո, այն անմիջապես ասոցացրի ինձ հետ. Այո, սա իմ պատմությունն է»,- նշեց Գայան:
Հարցին, թե երգի խոսքերին համապատասխան, ինքն էլ անձնական կյանք չունի՞, պատասխանեց.
«Մի քիչ չափազանցված կլինի, եթե ասեմ, որ անձնական կյանք ու երջանկություն չունեմ, քանի որ կողքիս ունեմ լավ ընկերներ ու հարազատ մարդիկ, եւ դեռ այսքանով բավարարվում եմ»
Խոսելով տեսահոլովակի մասին` երգչուհին նկատեց, որ հենց այդպիսի տեսահոլովակ էլ պատկերացրել են.
«Տեսահոլովակի գաղափարը կար, երբ երգը ստեղծման ճանապարհին էր: Տեսահոլովակը հենց այսպիսի սյուժետային զարգացում պետք է ունենար, քանի որ երգն այլ բան չէր թելադրում: Տեսահոլովակիս իրականացման համար վստահեցի իմ շատ սիրելի Հրանտ Մովսիսյանին: Մի քանի խնդիրներ ունեինք մեր առջեւ դրված, որոնք, կարծում եմ, կարելի է լուծված համարել»:
Մեր նկատառմանը` տեսահոլովակում ակնառու է, որ արտիստուհին այդպես էլ մնում է բեմում, առանց անձնական կյանքի, Գայան նշեց.
«Ճիշտ եք նկատել, քանի որ իսկական արտիստը չպետք է հրաժարվի իր աշխարհից, միեւնույն ժամանակ պետք է կողքին ունենա այն մարդուն ով կօգնի ու կաջակցի իրեն կայացման մեծ ճանապարհին»:
Այս տեսահոլովակից զատ, Գայա Արզումանյանն արդեն իսկ նոր աշխատանքներով է զբաղված.
«Շուտով եւս մեկ երգ կներկայացնեմ, որը, հուսով եմ, ամռան ընթացքում կուղեկցի բոլորին»,- ավարտեց երգչուհին:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան





















































1
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
4
Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBank
5
International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent Camp