ԵՄ-ն տրամադրեց Հայաստանի հետ նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի մանդատ
POLITICSԵվրամիության 28 անդամ-պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի եւ ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար։«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում 2015թ. մայիսի 22-ին՝ Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունվում է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը, որը նպատակն է շարունակաբար զարգացնել և ամրապնդել կողմերի համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



