Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Նախարարության 3 ամենաթանկ գործուղումները նախարար Լևոն Մկրտչյանինն են. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության և գիտության նախարարության 2016 թ. բյուջեն կազմել է 948 միլիոն 847 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 928 միլիոն 666 հազար դրամ, որի մեջ, սակայն, չեն մտնում արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը, քանի որ դրանք կատարվել են համապատասխան իրավական ակտերի հիման վրա: Այս մասին «Փաստին» տեղեկացնում են նախարարությունից մեր՝ արտասահմանյան գործուղումների վերաբերյալ հարցմանն ի պատասխան:

Ըստ հարցման պատասխանի՝ Կրթության և գիտության նախարարությունը նախորդ տարի ունեցել է թվով 12 արտասահմանյան գործուղում, որի ընդհանուր ծախսը կազմել է 8 միլիոն 308 հազար 96 դրամ, որից էլ ավիատոմսերի գնման համար ուղղվել է մոտ կեսը՝ 4 միլիոն 352 հազար 494 դրամ, իսկ մնացածն էլ՝ 3 միլիոն 955 հազար 602 դրամը՝ օրապահիկի և գիշերավարձի:

Հատկանշական է, որ այդ 12 գործուղումներից 9–ի մասնակիցը նախարար Լևոն Մկրտչյանն է: Եվ իր 9 գործուղումների համար ընդհանուր առմամբ ծախսվել է 6 միլիոն 73 հազար 455 դրամ:

Նշված 12 գործուղումներից ամենաթանկը արժեցել է 1 միլիոն 353 հազար 139 դրամ: Սա նախարար Լևոն Մկրտչյանի դեպի Բոստոն գործուղման արժեքն է, որի ավիատոմսը կազմել է 1700 ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի՝ 835 հազար դրամ: Նախորդ տարվա մարտի 28–ից մինչև ապրիլի 2–ն ընկած ժամանակահատվածում Բոստոնում ՀՀ պատվիրակության կազմում աշխատանքային այցով գործուղման ծախսերը կապված սննդի և գիշերակացի հետ կազմել են 518 հազար 139 դրամ:

1 միլիոն դրամից ավել է արժեցել Լևոն Մկրտչյանի դեպի Փարիզ հուլիսյան 3–օրյա գործուղումը: Մասնավորապես, գործուղման ամբողջ ծախսը կազմել է 1 միլիոն 164 հազար 656 դրամ, որից ավիատոմսի գնման համար նախատեսվել է 794 հազար դրամ, իսկ օրապահիկի և գիշերակացի՝ 370 հազար 656 դրամ: Նշենք, որ նախարարը Փարիզ էր մեկնել «ԿԳՆ և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման նպատակով:

Նախարարության մեկ այլ՝ կրկին 1 միլիոնը գերազանցող գործուղում է տեղի ունեցել հոկտեմբերի 3–10–ն ընկած ժամանակահատվածում դեպի Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում: Այս գործուղումը արժեցել է 1 միլիոն 83 հազար 819 դրամ: Գործուղվել են նախարարն ու նրա տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Ըստ հարցման պատասխանի՝ պաշտոնյաների ավիատոմսերի գնման համար ընդհանուր ծախսվել է 371 հազար դրամ, իսկ օրապահիկի և գիշերակացի համար տարբեր գումարներ են վճարվել: Եթե նախարարի համար վճարվել է 266 հազար 665 դրամ, ապա նրա տեղակալի համար գրեթե կրկնակի՝ 446 հազար 154 դրամ:

Որպես նախարարության թանկ գործուղում կարելի է առանձնացնել նաև ապրիլի 10–12 դեպի Բրյուսել, այնուհետև էլ՝ դեպի Մոսկվա Մկրտչյանի գործուղումները, որոնց դեպքում ավիատոմսը արժեցել է 640 հազար դրամ և ըստ ամենայնի՝ եղել է տրանզիտ չվերթ: Մկրտչյանը նախ մեկնել է Բրյուսել և այդ գործուղման համար վճարվել է 998 հազար 963 դրամ: Բրյուսելում անցկացրած օրերի ընթացքում նախարարին հատկացվել է 358 հազար 963 դրամ: Այնուհետև դեպի Մոսկվա գործուղման գիշերակացի և օրապահիկի համար նախարարին տրամադրվել է 241 հազար 195 դրամ:

Եվս մեկ ոչ մատչելի գործուղում իրականացվել է նախորդ տարվա մարտին: Այս անգամ գործուղվել է նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը: Վերջինս մեկնել էր Աթենք ՀՀ պատվիրակության կազմում: Նրա գործուղումն արժեցել է 841 հազար 423 դրամ, որից ավիատոմսը ձեռք է բերվել 444 հազար 784 դրամ, իսկ մնացած 396 հազար 639 դրամը նախատեսվել է սննդի և գիշերակացի ծախսերի համար:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League