Կարագեր. Բեյլի օգնությամբ «Ռեալը» կարող է մեծ հաջողությունների հասնել
SPORTԱնգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին։ Նա կարծում է, որ ուելսցի ֆուտբոլիստի հետ «Արքայական ակումբը» կարող է մեծ հաջողություններ ունենալ։
-Բեյլն առայժմ այնպիսի ֆուտբոլիստների մակարդակը չունի, ինչպիսիք են Ռայան Գիգզը, Քենի Դալգլիշը, Բոբի Չարլթոնն ու Ջորջ Բեսթը, սակայն ժամանակի հետ նա կարող է համալրել այդ շարքերը։
Բեյլը բավական լավն է, որպեսզի կարողանա «Ռեալին» վերածել այնպիսի թիմի, որը կգերիշխեր Եվրոպայում։ Նրա ներդրումն Ուելսի հավաքականի հաջողություններում նկատելի է, և նրան պետք է միայն ցույց տալ նույն խաղն ակումբային մակարդակում։ Դրանից հետո նա կհայտնցի լավագույնների պանթեոնում,-Կարագերի խոսքն է մեջբերում «Daily Mail»-ը։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



